ՀՔԱՎ-ը միտումնավոր եւ նպատակամղված խեղաթյուրում է փաստերը. Գլխավոր դատախազություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ, աղճատելով եւ խեղաթյուրելով ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից Վանաձորի Երեւանյան խճուղու 90-րդ հասցեի հանրակացարանում հակաիրավական վարքագիծ դրսեւորող անձանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ Վանաձորի քաղաքապետին ուղղված միջնորդագիրն ու դրա նպատակները, այն որակել է իբրեւ ըստ բանակության վայրի հանրակացարանում բնակվող անձանց նկատմամբ «խտրական վերաբերմունքի, խարանի ձեւավորման» դրսեւորում: Այդպիսով, իբր արձանագրվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում:

Այս մասին Armtimes.com-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը, ներկայացնելով նաեւ դատախազության պարզաբանումը.

1.Միջնորդագիրը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի հիման վրա եւ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու եւ վերացնելու դատախազի լիազորության շրջանակներում: Իսկ առիթն այն էր, որ միջնորդագրին նախորդել էր հանրակացարանի տարածքում ծանր հանցագործության՝ դանակահարության կատարումը, որի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն եւ արդեն իսկ կա որպես մեղադրյալ ներգրավված անձ, ով գտնվում է կալանքի տակ: Պահպանելով նախաքննության գաղտնիության եւ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի ապահովման սկզբունքները` այնուամենայնիվ  պետք է նշել, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական կոնկրետ տվյալներով էր պարզվել, որ նախ՝ դանակահարությունը տեղի է ունեցել հանրակացարանի բնակիչներից ոմանց հետ ուղղակի կապ ունեցող անձանց կողմից եւ որ այդ տարածքում հաճախակի են տեղի ունենում հասարակական կարգի խախտման դեպքեր:

2.Եթե անգամ որպես հիմք ընդունենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վկայակոչած վիճակագրությունն առ այն, որ 2016 եւ 2017թթ. նշված հանրակացարանում տեղ գտած դեպքերի կապակցությամբ հարուցվել է մեկական քրեական գործ, իսկ երկու տարվա ընթացքում ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 61 ահազանգ, որոնցից երկուսի հիման վրա մեկական անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, ապա այդ ամենն ինքնին արդեն առավել քան փաստարկում են մարզի դատախազի միջնորդության մեջ նշված այն հանգամանքը, որ տվյալ հանրակացարանում հաճախակի են տեղի ունենում տարատեսակ իրավախախտումներ եւ հանցագործություններ:

Հարկ է տեղեկացնել, սակայն, որ այդ հանրակացարանում արձանագրված դեպքերով միայն 2017թ. երկու քրեական գործ է հարուցվել: Մեկը՝ փետրվարի 17-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին եւ 147-րդ հոդվածի 1-ին մասով խուլիգանության եւ բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, մյուսը օգոստոսի   18-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածել նախատեսված առերեւույթ հանցագործության հատկանիշներով: Այլ կերպ ասած՝ դատախազի միջնորդագիրը փաստացի հաջորդել է հանրակացարանում կատարված դեպքերով թվով երրորդ քրեական գործի հարուցմանը: Բացի դրանից՝ հանրակացարանից իրավապահ մարմիններին արված տասնյակ ահազանգերի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, որոնց ճնշող մեծամասնությունը եղել են մասնավոր հետապնդման դեպքեր եւ դրանցով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ բողոքի բացակայության հիմքով:   

Առնվազն տարակուսելի է, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին տարփողող կազմակերպությունը բացարձակապես անուշադրության է մատնում իրավախախտումների եւ հանցագործությունների պատճառով հանրակացարանի հիմնական օրինապահ բնակչության բնականոն անվտանգ կենսագործունեության, հանգստի իրավունքը, տվյալ տարածքում պատշաճ հսկողության ուժեղացման անհրաժեշտությունը:    

3.Գրասենյակը միտումնավոր եւ նպատակամղված խեղաթյուրում է փաստերը՝ փորձելով հանրային սխալ կարծիք ձեւավորել այն մասին, թե իբր ՀՀ Լոռու մարզի դատախազը որպես «հակաիրավական հայացքներ» ունեցող անձինք, նկատի է ուենցել հանրակացարանի ամբողջ բնակչությանը: Իրականում թե՛ միջնորդագրում եւ թե՛ դրա կապակցությամբ ԶԼՄ-ներին տրամադրված տեղեկատվության մեջ հստակ նշվել է, որ որպես հանցագործությանը նպաստող հանգամանք է համարվում հանրակացարանը «նաեւ հակաիրավական վարքագիծ ունեցող անձանց տրամադրելը, վերջինների վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը»: Նշվածից ակնհայտորեն հետեւում է, որ նման բնորոշումը չի վերաբերում եւ չէր կարող վերաբերել հանրակացարանի բոլոր ընտանիքներին եւ բնակիչներին:

Հորդորում ենք ձեռնպահ մնալ երեւույթների յուրովի մեկնաբանությունը, որպես բացարձակ ճշմարտություն, նմանատիպ խեղաթյուրումներով հանրությանը մատուցելու, այդպիսով վերջինիս մոլորեցնելու գործելաոճից եւ մութ սենյակում չեղած սեւ կատու չփնտրել:

Տպել
822 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ