Մակրոնը պահպանել է չեզոքությունը ԼՂ հարցում եւ նշել Էրդողանի հետ երկխոսելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ խոստացել է օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել՝ վերահաստատելով ընտրարշավի ժամանակ հնչած իր խոստումը, գրում է France-Presse-ը:

Մակրոնը մոտ 30 րոպե տեւողությամբ ելույթ է ունեցել Փարիզի հյուրանոցներից մեկում կազմակերպված հանդիսությանը, որի հրավիրյալների թվում էին նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը, ֆրանսահայ խորհրդարանականներ, ինչպես նաեւ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը եւ հրեական համայնքի ներկայացուցիչներ:

«Հանուն արդարության եւ ճանաչման պայքարը նաեւ մեր պայքարն է: Մենք այն մղում ենք հիշողությամբ՝ սատարելով հանրապետության օրացույցում Ցեղասպանության հիշատակի համար օր ամրագրելուն»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը եւ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի նախագահին կոչ են արել դատապարտել Թուրքիայի` երկրի ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին սպառնալու քաղաքականությունը, ինչպես նաեւ խնդրել են այցելել Լեռնային Ղարաբաղ:

Ֆրանսիայի նախագահը, սակայն հայ համայնքին իր հարգանքը հայտնելով, պաշտպանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ երկխոսության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում չեզոքության իր քաղաքականությունը:

Մակրոնը դիմել է Կարո Փայլանին` խոստանալով իր աջակցությունը, քանի որ Ֆրանսիան սատարում է «խիզախ ձայներին»:

Տպել
1748 դիտում

Վարույթ է ընդունվել «Բիգ Էներգո»-ի պատասխանատուների կողմից 20 մլն դրամի յուրացման քրգործը

Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է ՔԴՄ-ի երիտասարդական միության ներկայացուցիչներին

Այս ամենը մտահոգիչ է. Թուրքիայի վարչապետը՝ պատժամիջոցների կիրառման ԱՄՆ-ի որոշման մասին

Արցախի պետնախարարը հանձնարարել է բերքահավաքն անկորուստ կազմակերպել, մթերումը՝ ժամանակին

Վթար Այգեստան գյուղի մոտակայքում՝ ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ. 1 զոհ, 2 վիրավոր կա

Դատարանում Գրիգորյանը խնդրել է պարզել, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել իր առանձնատանը

Ռուսաստանը 2-րդ հաղթանակը տարավ ԱԱ 2018-ում

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ տարածք

Լանջանիստում ՊՆ «Ուրալը» բախվել է հողաթմբին ու գլխիվայր շրջվել. 6 զինծառայող վիրավոր է

Վանաձորցի ընտանիքը տնակից տեղափոխվեց նոր տուն. աջակիցը՝ «Հայաստան» հիմնադրամն է

Սոլակի գյուղապետը հրաժարական է ներկայացրել

«Էրեբունի» ԲԿ-ում 8,6 կգ քաշով միոման հեռացրել են՝ կնոջ հղիությունը պահպանելով (լուսանկար)

«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնում է 20 դրամով

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց. նա մի քանի ժամ դատարանում էր

Մանվել Գրիգորյանի 3 արջերը տեղափոխվեցին, կան ևս 4-ը, որից 1-ը՝ 3 քոթոթների հետ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է երկրպագուների հետ՝ Երեւանում, ներկայացվել է կայքը (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար մեքենաների համար

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը. Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ

Հերթական ֆավորիտի սայթաքումը ֆուտբոլի ԱԱ-ում. Լեհաստան-Սենեգալ՝ 1:2

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով