Արմեն Սարգսյանը կարմիր գծեր չի անցնի․ Ստյոպա Սաֆարյան

ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, որպես նախագահ, հնարավո՞ր է ժողովրդի կողքին կանգնի, եւ արդյո՞ք նրան արդեն կարելի է ՀՀ 4-րդ նախագահ: Մեր հարցերին պատասխանել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։

- Պարոն Սաֆարյան, եթե ինչպես սպասվում է՝ Արմեն Սարգսյանը դառնա ՀՀ նախագահ, կառավարության կողմից սխալներ նկատելու դեպքում, ինչ-որ ձեւով հանդես կգա՞ նրանց դեմ։

- Իհարկե ոչ, որովհետեւ ընդհանուր առմամբ քաղաքագիտության եւ քաղաքականության մեջ կանոն է, որ քաղաքականության սուբյեկտը հաշվետու է լինում նրանց եւ կախված է լինում նրանից, ով իրեն ձեւավորել է։ Պատահական չի, որ այս տարիներին անընդհատ խոսում ենք ժողովրդի ընտրության մասին, որովհետեւ ուզում ենք իշխանությունը ձեւավորվի ժողովրդի կողմից եւ հաշվետու լինի նրանց, այլ ոչ թե իշխանությունը ձեւավորվի ընտրակեղծարարներով եւ հաշվետու լինի նրանց։ Հետեւաբար, այս կտրվածքով Արմեն Սարգսյանը, որպես խորհրդարանի կողմից նշանակված նախագահ, հաշվետու է լինելու նրան, ով իրեն ընտրել է՝ բնականաբար չանցնելով կարմիր գծեր նրանց հանդեպ, ով կարող է իրեն փոխարինել։

- Այսինքն, նա Սահմանադրությամբ նախագահին ընձեռված ուղերձն իշխանության դեմ երբեք չի՞ ուղղի։

- Ինքներդ եք հասկանում, որ այդ կոչերը կլինեն բացարձակապես այն գծի մեջ, ինչ գիծ տանում է վարչապետը կառավարությունում։

- Փաստորեն, ընդհանուր առմամբ ենթակա է լինելո՞ւ։

- Դե, եթե համեմատում եք ներկայիս նախագահի լիազորությունների հետ, ապա այդպիսի նախագահ չի լինելու։ Ինքնուրույնություն չի ունենալու, բյուջեն իր ձեռքը չէ, քաղաքականության մշակումը իր ձեռքը չի, եւ այնպես, ինչպես Գերմանիայի կամ Իսրայելի նախագահներն են աննկատ լինում, որպես կանոն, այդպես էլ աննկատ կլինի ՀՀ նախագահը՝ ժամանակ առ ժամանակ, ելույթներ ունենալով այն գծի մեջ, ինչ գիծ, որ գծել է կառավարությունը։

- Կարո՞ղ ենք համարել, որ նա արդեն ընտրվել է։

- Քանի որ մեր համակարգը տակավին շարունակում է մնալ մեկ անձի որոշման համակարգ, բնականաբար՝ այո։

- Ներկա դրությամբ կարծես թե միայն մեկ կուսակցություն է կարողանում իր թեկնածուին առաջադրել եւ դա ՀՀԿ-ն է, մեկ թեկնածուով ընտրությունը ենթադրում է, որ հենց նա՞ պետք է ընտրվի։

- Այո, ի վերջո այլ բան չէր էլ կարող լինել, եւ անիմաստ է այլ քաղաքական ուժերի կողմից առաջադրումները, որովհետեւ խորհրդարանական ընտրություններում նախագահ առաջադրելու եւ կառավարություն ձեւավորելու իրավունքը վերցրել է ՀՀԿ-ն։

                                                                                             Նիկոլայ Ավետիսյան

Տպել
1294 դիտում

«Ռեալը»՝ 3-րդ տարին անընդմեջ ՉԼ հաղթող. Բեյլը՝ հանդիպման հերոս, Կարիուսը՝ հակահերոս

Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում