Վանաձորում ճանապարհները մի կողմից նորոգում են, մի կողմից քանդում (լուսանկարներ)

Վանաձորի անբարեկարգ ճանապարհների վիճակը տարիներ շարունակ ամենաքննարկվող ու բարձրաձայնվող թեմաներից մեկն էր: Այս ամենի ֆոնին պետական, ինչպես նաեւ համայնքի բյուջեից նախորդ տարի շուրջ 500 մլն դրամի ասֆալտապատում իրականացվեց մարզկենտրոնում: Իրավիճակը փոքր-ինչ բարելավվեց: Դրան գումարվեց նաեւ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի կապիտալ նորոգումը, որի մեջ ներառվեց Վանաձորի 2 փողոց եւս: Այս ամենի ֆոնին, սակայն որոշ կառույցներ շարունակում են Վանաձորում քանդել ճանապարհները՝ հետո կամ մոռանալով դրանց նախկին տեսքի բերելու մասին, կամ էլ արհեստականորեն ձգձգելով դրանք:

Լուսանկարում Վանաձորի Շինարարներ փողոցն է: Այն կապիտալ նորոգվել է նախորդ տարվա կեսերին, այսօր արդեն ճանապարհի վրայի փոսը պատուհաս է դարձել ոչ միայն երթեւեկող վարորդների, այլ նաեւ ճանապարհի հետագա ճակատագրի համար:

Նմանօրինակ փողոցներ Վանաձորում շատ կան: Armtimes.com-ի հետ զրույցում վարորդների մի մասը պնդում էր, թե հերթական անգամ գործ ունենք անբարեխիղճ ճանապարհաշինարարի հետ, ում կատարած ասֆալտապատումը մեկ տարի անգամ չծառայեց: Մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, թե նշված ճանապարհը այս վիճակում է հայտնվել ջրմուղի թեթեւ ձեռքով՝ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու արդյունքում: Երկու տեսակետն էլ Վանաձորի համար նորություն չէ: Վանաձորցիները բազմիցս են ականատես եղել ինչպես անորակ ճանապարհաշինության, այնպես էլ՝ տարբեր կառույցների փնթի աշխատաոճին:

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի բաժնի պետ Վարդան Գեւորգյանը Armtimes.com-ի հետ զրույցում վստահեցրեց, որ պետական միջոցներով իրականացված ասֆալտապատումը որակով է կատարվել, ինչպես նաեւ գոյություն ունի երաշխիքային սպասարկում՝ 3 տարի ժամկետով: «Էդ ճանապարհը քանդել է ջրմուղը անցած տարի, ես եկել պարտավորեցրել եմ իրենց, որ նորոգեն, պարտավորվել են գարնանը նորոգեն, քանի որ դա իրենց պարտականությունն է»,- ասաց Գեւորգյանը՝ վստահեցնելով, որ այդտեղ ճանապարհաշինարարի մեղավորությունը չկա:

Բաժնի պետը չի հերքում, որ սա միակ քանդած ճանապարհն է: «Գիտե՞ս քանի ճանապարհ կա այդպիսի, դրեցինք նորոգինք, էլցանցը, ջրմուղը, մասնավոր հիմնարկները դրեցին քանդեցին, մի մասին գտել պարտավորեցրել ենք, մի մասին էլ չգիտենք: Ես քաղաքապետարանին էլ եմ տեղեկացրել»:

Բաժնի պետը վստահեցրեց, բոլոր այն ճանապարհները, որոնք վերանորոգվել են, գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ: Խնդիր առաջանալու դեպքում ճանապարհաշինարարն իր միջոցներով պարտավոր է վերացնել թերությունները:

Տպել
2216 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում