ԱԱԾ-ի ծառայողները բնակարաններով կապահովվեն. պետգույքի վարչությունը տարածք է տրամադրում

Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832 քառակուսի մետր մակերեսով հասարակական նշանակության շենքը կտրամադրվի ազգային անվտանգության ծառայությանը: Շենքն իր 0.8 հեկտար հողակտորով արժե 434 միլիոն դրամ: Կառավարության փետրվարի 1-ի նիստում պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կներկայացնի կառավարության համապատասխան որոշումը: Շենքը ԱԱԾ-ին կտրամադրվի ծառայողների համար բնակարաններ հատկացնելու նպատակով:

Պետական գույքի արդյունավետ կառավարման, ինչպես նաև ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից մշակվել է «Գույք հետ վերցնելու և հանձնելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Նախագծում չի նշվում, թե ԱԱԾ-ի քանի ծառայողի համար բնակարանային պայմաններ կստեղծվեն:

Տպել
2975 դիտում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը

6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան

Առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է. «Սասնա Ծռեր»-ը ներկայացնում է առաջին 33 համարները

Մարտուն Գրիգորյանը չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին

ԿԳ փոխնախարարը պատասխանել է ՀՊՏՀ-ի ուսանողների բաց նամակին

Նախկին ԱԺ-ի դեպքում մտքիս ծայրով չէի անցկացնի գործել այնտեղ. Արսեն Ջուլֆալակյան

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Ներողն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. թքած ունեմ համաներման վրա. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյան