Էդ ո՞վ ասաց, որ դուք ինքնասիրություն ունեք՝ ես չունեմ. դատավորը՝ Արայիկ Խանդոյանին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում:

Այս մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը խմբի անդամներից ճշտեց, թե արդյոք պնդո՞ւմ են, որ իրենց շահերը դատարանում ներկայացնեն իրենց կողմից ընտրված փաստաբանները, թե՞ ոչ: Նշենք, որ նախորդ նիստին, երբ խմբի անդամները լքել էին նիստերի դահլիճը, հայտարարել էին, որ հրաժարվում են իրենց պաշտպաններից, դատարանն էլ նրանց համար հանրային պաշտպաններ էր ներգրավել:

Այնուհետեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը, դիմելով դատավորին, ասաց, որ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նիստերի դահլիճում չպետք է գտնվի: Այս դատախազի դեմ պաշտպանական կողմը մի քանի բացարկի միջնորդություններ է ներկայացրել, պատճառներից մեկի համաձայն՝ նա «Սասնա ծռերին» անվանել է «վիժվածք»: Այսօր, երբ Պետրոսյանը պետք է շարունակեր հրապարակել գործում եղած ապացույցները, Պավել Մանուկյանը, դիմելով դատավորին, ասաց, որ հայտարարություն ունի անելու: «Ինչ անում եք, ինչ պնդում եք, հասկանալի է...բայց արդեն գիշեր է՝ ես չեմ կարողանում քնել: Մեր հերոս նահատակները՝ ապրիլյան նահատակներ Արմենակ Ուրֆանյանը, Աբաջյանը, Սլոյանը, գիշերը գոռում են, որ ես դատարանում հանդուրժում եմ մի անձի, որը պետական մեղադրանքի մեջ է մեղադրված այսօր, բայց հանդիսանում է պետական մեղադրող: Ես համարում եմ Պետրոս Պետրոսյանին մի հատ թուրք սելջուկ»,- այս հայտարարությունից հետո դատավորը ընդհատեց Մանուկյանին եւ նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: Նա հորդորեց Պավել Մանուկյանին վիրավորական արտահայտություններ չհնչեցնել: Ի պատասխան՝ Մանուկյանն ասաց. «Նախազգուշացումով եւ գնդակահարությունով ինձ չեք կարող կանխել, ես չեմ կարող սա հանդուրժել, դուք մեզ ծաղրում եք»: Դատավորն էլ ասաց, որ ինքը գնդակահարող չէ, ապա հետաքրքվեց, թե այդ ինչպես է ծաղրել, ինչին Պավել Մանուկյանը պատասխանեց. «Էս դատարանը վերածել եք Քեմալ Աթաթուրքի մի հատ վագոնի»:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Արայիկ Խանդոյանը: Դիմելով դատավորին, նա ասաց. «Ընկեր Մակյան, մի քանի դատ առաջ, երբ դուք չկայիք, Արտուշն էր... կտրվես դու, Արտուշիկ...: Արտուշիկ Գաբրիելյանը հայտարարություն արեց, որ մենք Ազգային ժողով չունենք, եւ էսօր տեսնում ենք, որ, իրոք, մենք ոչ ԱԺ ունենք, ոչ դատարան: Մակյան, ես իրոք ցավում եմ, որ դուք էդ կազմի մեջ եք եւ ցավում եմ՝ ոնց են իմ ազգի տղերքին մտցնում ունիտազը, փոխարենը հանեն»,- դատավորն այստեղ ընդհատեց Խանդոյանի հայտարարությունը եւ նրան նախազգուշացում հայտարարեց՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար: Խանդոյանն ասաց, որ ինքն իր ցավն է արտահայտում: «Ցավը մի արտահայտեք այնպես, որ վիրավորական լինի: Էդ ո՞վ ասաց, որ դուք ինքնասիրություն ունեք, ես չունեմ, կամ էստեղ որեւէ մեկը չունի, ո՞վ է ձեզ նման բան թույլ տվել: Մարդը իր աշխատանքը կատարում է օրենքի տառին համապատասխան, չի նշանակում, որ պետք է վիրավորեք: Որեւէ մեկն այստեղ չի կարող ասել, որ ձեր ինքնասիրությունը իմինից բարձր ա եւ հակառակը»,- ասաց դատավորը: Խանդոյանն էլ ի պատասխան ասաց՝ բայց օրենք պետք է լինի: Խանդոյանը շարունակեց իր հայտարարությունը եւ մի քանի անգամ նախազգուշացվեց: Պավել Մանուկյանը երկրորդ անգամ հայտարարություն արեց՝ կրկին անդրադառնալով մեղադրող դատախազին. «Ես ձեզ անուն եմ տալիս, որը պետական դավաճանության մեջ հանցագործ է, իսկ դուք սրան ուշադրություն չեք դարձնում, ես չեմ կարող հանդուրժել, որ դատական նիստերի դահլիճում թրքաբարո, թուրք սելջուկ կա, դու սա վիրավորանք կհամարես, թե՝ խրախուսանք, դու պարտավոր ես սրան ուշադրություն դարձնել»,- ասաց Մանուկյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարության ավարտից հետո մեկ ժամով հեռացրեց Պավել Մանուկյանին նիստերի դահլիճից:

Այնուհետեւ մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանը եւ Արամ Արամյանը շարունակեցին հրապարակել գործում եղած ապացույցները: Դրանք, սակայն, լսելի չէին, մեղադրողների դիմաց անգամ մի քանի բարձրախոսներ էին դրված, սակայն՝ անօգուտ: Դատավորը ստիպված եղավ դատախազներին հորդորել, որ ապացույցները մի փոքր բարձր ընթերցեն. կրկին աօգուտ: Ապացույցները «Սասնա ծռեր» խմբի անդամներին չէին հետաքրքրում. նրանց մի մասը շրջվել էր դեպի դահլիճը եւ զրուցում խմբի մյուս անդամների հետ, սուրճ խմում, ապա տեղերով փոխվում: Ի վերջո, Մեսրոպ Մակյանը, դիմելով նրանց, ասաց. «Հասկացանք, որ սուրճ եք խմում, ինչքան չտեսնելու եմ տալիս, այնքան շարունակում եք»: Առիթից օգտվում էին նաեւ «Սասնա ծռերի» աջակիցները՝ փորձելով ապակե պատնեշից այս կողմ լուսանկարվել Խանդոյանի հետ: «Ոնց որ ասում են՝ կենացները քաղցրանում են, հա՞»,- դիմելով աջակիցներին՝ ասաց Մակյանը:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին:

Տպել
2037 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը

Բողոք չունենք. Մխիթարյանի մայրը՝ տղայից դիվանագիտական անձնագիրը վերցնելու մասին

Ինչպե՞ս են լուծվելու մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները. մանրամասնում է Սրբուհի Ղազարյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

Զորակցեք ու աջակցեք ՀՀ նոր եւ ժողովրդական կառավարությանը. կոչ Եվրամիության կառույցներին եւ միջազգային հանրությանը

Ավտովթար Լոռիում. հիվանդանոց տեղափոխված վիրավորները բրիտանացիներ են

Պուտինը դժվար թե մինչեւ տարեվերջ ժամանի Հայաստան. ՌԴ-ից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Երեւանում քննարկվել են երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու ճանապարհային քարտեզը

Սարգսյանը ֆրանսիական Dassault ընկերության հետ համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի մասին է պայմանավորվել

Զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրա մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

Հայաստանում կհիմնվի ADS ընկերության ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն. հանդիպում Փարիզում

Գյումրիում քննությունների չեկած ուսանողները դիպլոմ են ստացել, կրթաթոշակները յուրացվել են. դատախազություն

Ինչո՞ւ է Մխիթարյանից վերցվել դիվանագիտական անձնագիրը

Նուրբ եւ սկզբունքային հարց. ի՞նչ է լինելու հուլիսի 5-ի հետ

Ի՞նչ է տեղի ունեցել. կարեւորը՝ անփորձանք տուն գամ

Ինչո՞ւ չմեկնեց. արա, մենք զանգի ենք սպասում

Փաստարկները օդից բերված չէին, պետք է փորձենք տարբերակներ գտնել. գյուղնախարար

Պաշտոնի չարաշահո՞ւմ է եղել Ավանի մշակույթի տանը. ում քույրն է 2008-ից «ընտրված» տնօրենը

«Սպիտակ»-ը արցունքների մասին չէ. տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան

Մենք գլուխներս կախ չենք ստորագրի ամեն մի փաստաթուղթ եւ չենք սեղմի ամեն մի կոճակ. Արման Աբովյան