Հայաստանն ու Սլովակիան դարավոր բարեկամներ են. Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի նախագահին

Սլովակիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:

Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ ձեւավորվել են կառուցողական, փոխըմբռնման եւ երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա հիմնված կապեր: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել քաղաքական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ` այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը, օրենսդիրների հաճախակի փոխայցերը: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-սլովակյան հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում:

Արա Բաբլոյանը արժեւորել է Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, ինչպես նաեւ նման հանցանքների կանխարգելման հարցում առանձնակի կարեւորել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելը:

Սլովակիայի Հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկան, բարձր գնահատելով երկկողմ համագործակցության մակարդակը, նշել է, որ դրանք առավել զարգացնելու եւ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու մեծ ներուժ կա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, տարածաշրջանային խնդիրներին, տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին եւ այլ հարցերի: 

Տպել
1018 դիտում

Հարեւանները Սամվել Բալասանյանին թարս ու շիտակ են նայել

Հայ-թուրքական սահմանին, սահմանապահների «քթի տակից» գյուղացու տրակտորն ու հակի սարքը գողացել են

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած

Վալերի Օսիպյանը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ

Մենք լուռումունջ համակերպվողի դերում չենք. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության մասին

Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու որեւէ նախագիծ կամ գաղափար չկա. ՊԵԿ նախագահի հավելյալ պարզաբանումը

Կենդանաբանական այգու 213 կենդանատեսակից մնացել է 143-ը. գործառույթները պատկանում են Երեւանի ավագանուն

Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին

Գյումրիում 325 մլն դրամանոց ստրատեգիական նշանակության փողոց է շահագործվել

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին