Ուկրաինայում և Վրաստանում կարմրուկի բազմաթիվ դեպքեր են գրանցվել. Հայաստանում վտանգ կա՞

Վերջին օրերին Վրաստանում գրանցվում են կարմրուկով հիվանդացության բազմաթիվ դեպքեր: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ Ուկրիանում վարակը տարածվելու մասին, որտեղ նույնիսկ մահվան դեպքեր էին գրանցվել:

Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը կարծում է, որ մեր երկրին այդ առումով վտանգ չի սպառնում, որովհետեւ կարմրուկի դեմ պատվաստում ստացած բնակչությունը բավական մեծ տոկոս է կազմում:

Նրա խոսքով, մեր երկրում տարեկան գրանցվում են կարմրուկի եզակի դեպքեր, իսկ վարակը բերում են արտերկիր մեկնած քաղաքացիները: «Տարեկան մեկ-երկու բերովի դեպք լինում է, բայց այն չի տարածվում: Այսինք՝ մի կողմից եթե հաշվի առնենք, որ վարակիչ հիվանդություն է, մյուս կողմից էլ՝ որ տարածում չի ստանում, դա նշանակում է՝ մեզ մոտ բնակչության պաշտպանվածությունը բավական բարձր է: Ու այդպես էլ մենք սպասում ենք, որովհետեւ հատկապես կարմրուկի դեմ պատվաստումները ամենաբարձր ընդգրկում ունեցող պատվաստումներն են»,- ասաց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:  

Կարմրուկի դեմ պատվաստում իրականացվում է երկու տարիքային խմբում 1 եւ 6 տարեկանում: Գայանե Սահակյանի փոխանցմամբ, յուրաքանչյուր տարիքային խմբում ընգրկվածությունը կազմում է 97-98 տոկոս: Բացի այդ տարիներ առաջ դարձյալ մեծ ընդգրկվածությամբ, իրականացվել է լրացուցիչ պատվաստումների կամպանիա:

«2007 թվականին մեզ մոտ զանգվածային պատվաստումներ արեցինք մինչեւ 28 տարեկանների շրջանում, հետո տարիքային խումբը փոխեցինք մինչեւ 35, հետո՝ մինչեւ 45 տարեկանները: Այսինքն՝ երեք փուլով մենք պատվաստումներ արեցինք: Իսկ նույն այդ միջոցառումները երկու երկրում էլ՝ թե՛ Վրաստանում եւ թե՛ Ուկրաինայում, տապալվեցին»,- տեղի ունեցածը վերհիշեց նախարարության մասնագետը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 1-ի համարում:

Տպել
3207 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները