Մոդել Շուշան Երիցյանը հերքում է իր ու Արթուր Ալեքսանյանի սիրային կապի մասին լուրերը

Մոդել Շուշան Երիցյանը հերքում է խոսակցությունները, թե սիրային կապի մեջ է Ռիո 2016-ի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ: Այս մասին նա ասաց armtimes.com-ի հետ զրույցում: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե նա իր 2 ընկերուհիների՝ այդ թվում դերասանուհի Տաթեւ Սարգսյանի, ինչպես նաեւ Ալեքսանյանը իր 2 ընկերների հետ նույն օդանավով Մոսկվա են մեկնել: Ըստ լուրերի՝ օդանավում նրանք իրենց անծանոթների նման են պահել, իսկ երբ Մոսկվա են հասել, դարձել են զույգեր: Շուշանն ընդգծում է, որ սա բամբասանք է: Կարծում է, որ խոսակցությունների պատճառ է դարձել այն, որ իրենք տարբեր միջոցառումներից համատեղ լուսանկարներ ունեն:

«Ես եւ Արթուրը միմյանց ճանաչում ենք ընդամենը տարբեր միջոցառումներից, եւ համատեղ նկարներն էլ արվել են այդ միջոցառումների ժամանակ, այդքանը: Իսկ այդ նյութն ամբողջովին ապատեղեկատվություն է, ոչ մի կապ չունի իրականության հետ: Մենք ընդամենը միմյանց ճանաչում ենք այդ շրջանակներում, նույնիսկ մտերիմ չենք: Ես, բնականաբար, իմ ոլորտից ելնելով՝ ունեմ շատ հայտնի ծանոթներ մարզաշխարհից, շոու-բիզնեսից... եւ բոլորի հետ էլ կարող եմ նկարներ ունենալ կամ տարբեր առիթների ժամանակ մոտենալ բարեւել, անձնական ոչ մի բանի հետ կապ չունի»,- ասաց նա:

Շուշան Երիցյանը խոստովանեց, որ նման խոսակցությունները տհաճ են, սակայն փորձում է ուշադրություն չդարձնել դրանց: Նշում է, որ իր համար կարեւոր են հարազատների ու մտերիմների կարծիքները, նրանք էլ իրեն ճանաչում են եւ խոսակցություններին չեն հավատա:

«Բնականաբար, հաճելի չէ, բայց դա ոչ մի կերպ չի կարող ազդել մեր կյանքի վրա, որովհետեւ մեր մտերիմները եւ այն մարդիկ, ովքեր մեր կողքին են, շատ լավ տեղյակ են, որ ոչ մի նման բան չկա: Դա ոչ մի ազդեցություն չի թողնում մեր կյանքի վրա»,- ասաց նա:

Այս շրջանում Շուշան Երիցյանը կենտրոնացած է իր աշխատանքի վրա: Նոր նախագծերի առաջարկներ կան: Դրանց մասին կխոսի մի քանի շաբաթից:

Տպել
5004 դիտում

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ. Միհրան Պողոսյանը՝ «ասֆալտին փռելու» օպերացիայի մասին

ՊՆ հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

Չեմ փոշմանել, որ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Աղվան Վարդանյան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի ՄԳ գլխավոր կոնֆերանսին

Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Երիտասարդ հունահռոմեականները ԱԱ-ից վերադարձել են 1 ոսկով, 2 արծաթով

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական