Փայլուն ցուցանիշների հմայքն ու գաղջը. նոր «ռեկորդ». խմբագրական

02/02/2018 schedule09:30

Անցած տարի Սերժ Սարգսյանը հայտարարեց իր նոր «ծրագրի» մասին, ըստ որի՝ 2040 թվականին ՀՀ բնակչության թիվը պետք է դառնա 4 միլիոն: Այդ ցուցանիշը, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է ապահովվի ծնվածների թվի աճի եւ ներգաղթի շնորհիվ: Այս հայտարարության ֆոնին առանձնահատուկ ուշադրության առարկա կարող է դառնալ մի ցուցանիշ, որը երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 2017 թվականին Հայաստանում արձանագրվել է ծնվածների թվի աննախադեպ ցածր, «ռեկորդային» ցուցանիշ: Ըստ այդմ, անցած տարի Հայաստանում ծնվել է ընդամենը 37 հազար 700 երեխա: Համեմատության համար նշենք, որ օրինակ 2016-ին ծնված երեխաների թիվը 40 հազար 600 էր, 2015-ին՝ 41 հազար 700...: 2010 թվականին այդ թիվը մոտ էր 45 հազարին:

Ինչ վերաբերում է ներգաղթին, ապա ինչպես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած տասը տարիներին, այնպես էլ անցած տարի ներգաղթի նշույլ անգամ չի եղել: 2017 թվականին Հայաստանից մեկնած եւ Հայաստան եկած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը եղել է ավելի քան 36 հազար: Այսինքն, անցած տարվա ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է 36 հազար ՀՀ քաղաքացի: Ինչ խոսք, այս ցուցանիշը էականորեն փոքր է, օրինակ, 2016 թվականին արձանագրվածից, երբ անվերադարձ հեռացածների թիվը 54 հազար էր: Բայց 36 հազարը այնքան էլ չի տարբերվում վերջին տարիների արտագաղթի միջին ցուցանիշից:

Նախօրեին ամփոփվեցին Հայաստանի 2017 թվականին արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Դրանք առաջին հայացքից վատը չեն, եթե չասենք՝ ուղղակի փայլուն են: Գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել են աճեր: Արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աննախադեպ՝ 7.7 տոկոս աճ, գրեթե նույնքան ավելացել են հավաքագրված հարկերը, հզոր աճեր են արձանագրվել արդյունաբերությունում, առեւտրում, սպասարկումներում, արտահանումն աճել է ավելի քան 25 տոկոսով....:

Այսինքն, պատկերավոր ասած, մակրոտնտեսական տեսանկյունից իրավիճակը առնվազն բարվոք է, եթե չասենք՝ շատ լավ: Բայց դա միայն «մակրոտնտեսական տեսանկյունից»: Բայց ինչպես ցույց են տալիս վերը բերված պաշտոնական տվյալները, այդ ցուցանիշները չեն արտացոլում մեր երկրում տիրող իրական պատկերը` այն գաղջ պատկերը, որը տարիների ընթացքում միայն խորանում է: 

Ու եթե դուրս գանք «մակրոտնտեսական ցուցանիշների» տիրույթից, կհամոզվենք, որ Հայաստանում իրավիճակը եթե նույնիսկ փոխվում է, ապա դեպի վատը:

Օրինակ, անշարժ գույքի շուկան: Ինչպես ընդունված է ասել, անշարժ գույքի գները արտացոլում են երկրի սոցիալ- տնտեսական իրական վիճակը: Ու պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է մի հետաքրքրիր միտում: Երեւանում անցած տարվա դեկտեմբերին, 2016 թվականի համեմատ, կտրուկ աճել են կենտրոնի բնակարանների գները: Իսկ ահա մյուս շրջաններում գները նվազել են, տեղ-տեղ նույնքան կտրուկ:

Ի՞նչ է սա ցույց տալիս: Դա, օրինակ, կարող է նշանակել, որ մեծահարուստները անցած տարվա ընթացքում ավելի են հարստացել եւ ավելի շատ բնակարաններ են գնել մայրաքաղաքի կենտրոնում: Դա հանգեցրել է կենտրոնի բնակարանների նկատմամբ պահանջարկի աճին, ինչն էլ իր հերթին բերել է գների աճին: Մեծահարուստները ավելի են հարստացել, քանի որ տնտեսության ամենաեկամտաբեր ոլորտները բաժանված են հենց նրանց միջեւ: Նրանք ավելի շատ շահույթներ են ստացել, ավելի են ընդլայնել իրենց բիզնեսները, որոնց շնորհիվ Հայաստանում գրանցվել են մակրոտնտեսական լավ ցուցանիշներ: Բայց մյուսները, պատկերավոր ասած, նրանց մոտ աշխատողները, ավելի են աղքատացել, շարունակել են արտագաղթել, ու վաճառքի հանված բնակարանների թիվը ավելացել է: Սա էլ բերել է առաջարկի աճին ու գների նվազմանը: Սա, իհարկե, շատ պատկերավոր ու կոպիտ նկարագրություն է, բայց իրականությունը հենց այսպիսին է:  

Այնպես որ, անցած տարվա ընթացքում գրանցված մակրոտնտեսական փայլուն ցուցանիշները ամենեւին չեն ցրում գաղջ մթնոլորտը, որը այնքան էլ սոցիալ-տնտեսական բնույթ չունի: Այդ մթնոլորտը ավելի շուտ հոգեբանական հարթության վրա է: Դեմքերի ու «դեպքերի» փոփոխությունների իսպառ բացակայությունը երկրի ապագան պատել է  թանձր մշուշով:

Տպել
4620 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ