Ինչու են կառավարության նիստերը դռնփակ անցկացվելու. Սերժ Սարգսյանը կաշկանդվո՞ւմ է

Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին եւ Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքների նախագծերը կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացան եւ կուղարկվեն ԱԺ: Նախագծերը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ կառավարության նիստից հետո նա լրագրողներին մանրամասներ հայտնեց նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ:

Առաջարկվում է վարչապետի նստավայրը դարձնել նախագահի ներկայիս նստավայրը՝ Բաղրամյաան 26-ը, իսկ նախագահի նստավայր դարձնել կառավարության ընդունելության տունը, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում: Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքով էլ սահմանվում է, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ անցկացվեն:

«Հայկական ժամանակ»-ը նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախագահական նստավայրի փոփոխումը չի կանխորոշում այն սցենարը, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը եւ որ Սահմանադրությունն ու օրենքները փոխվեցին, որպեսզի նրա կառավարումը երկարացվի: «Ենթադրեն, դուք եք ընտրվել վարչապետ եւ ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը չի ընտրվել վարչապետ եւ որոշում է չշարունակել իր պաշտոնավարումը: Այնուամենայնիվ, Բաղրամյան 26-ը շենք է, որը հատուկ հարմարեցված է եւ ծառայում է մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին: Դա է պատճառը, որ Բաղրամյան 26-ը, կապ չունի, որ թեկնածուն Սերժ Սարգսյանն է կամ որեւէ այլ անձ, նախատեսվում է որպես վարչապետի նստավայր եւ դա ամենեւին չի կանխորոշում»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

Մեր մյուս հարցին՝ ինչո՞ւ որոշվեց կառավարության նիստերը դռնփակ անցկացնել, նախարարը պատասխանեց, որ կառավարության նիստերի բաց լինելու տեսանկյունից Հայաստանը բացառիկ երկիր է: Դավիթ Հարությունյանի խոսքով, դռնփակ նիստերը հնարավորություն են տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության մյուս անդամների առաջարկություններին: «Պետք է որպես փաստ արձանագրեմ մի բան: Նախ, մենք բացառություն ենք, որ կառավարության նիստերը դռնբաց են, մենք բացառություն ենք, որ կառավարության նիստերին մասնակցում են այդքան շատ այլ անձինք, որոնք կառավարության անդամ չեն հանդիսանում եւ, բնականաբար այդ երկուսը բերել է, իմ կարծիքով, բացասական հետեւանքների»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ իրական քննարկումը կառավարության նիստի փոխարեն տեղափոխվում է մինչեւ նիստը կամ նիստից հետո, որը նորմալ երեւույթ չէ:

Արդարադատության նախարարի հավաստմամբ՝ ուսումնասիրվել է այլ երկրների փորձը եւ պրակտիկայում գոյություն չունի այնպիսի երկիր, որտեղ կառավարության նիստերն ամբողջությամբ հեռարձակվում են: «Սակայն դա չի նշանակում, որ կառավարության գործունեությունը չպետք է լինի թափանցիկ եւ դա է պատճառը, որ օրենքում ամրագրված է որպես վարչապետի պարտականություն՝ ապահովել կառավարության գործունեության թափանցիկությունը, հասանելիությունը հանրությանը»,- հավելեց նախարարը:

Հարցին՝ լրագրողնե՞րն էին խանգարում, որ կառավարության անդամներն ավելի անկեղծ եւ անկաշկանդ քննարկում ծավալեին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ միայն լրագրողները, այլ ցանկացած կառավարության ոչ անդամի մասնակցությունը սահմանափակում է ցանկացած քննարկում: Դա փաստ է: Եթե դուք ձեր ընտանիքում ձեր տիկնոջ հետ վիճեք, դա մի բան է, իսկ եթե ներկա գտնվի երրորդ անձը, անմիջապես ձեր վեճը կստանա այլ երանգ: Դուք ստիպված հաշվի կառնեք երրորդ անձի ներկայությունը, ձեր բանավեճը, ձեր փաստարկները ներկայացնելուց հաշվի կառնեք այլ անձնաց ներկայությունը: Կառավարությունն իրականում պետք է գործի անկաշկանդ, հակառակ դեպքում՝ մենք կունենանք այլ երեւույթ: Ինչպես նշեցի' իրական բուռն քննարումները տեղի են ունենում կառավարության նիստից դուրս»:

Տպել
1446 դիտում

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը