ՌԴ-ի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է. Գեղամյանն Աշոտյանին գիրք նվիրեց

Այսօր՝ փետրվարի 1-ին, տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որն ավարտվեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի հեղինակած «Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» գրքի գովազդով: Հանձնաժողովի անդամ Արտաշես Գեղամյանը ելույթի համար հերթագրվեց եւ ներկայացնելով իր գիրքը, նվիրեց այն հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին: Գեղամյանը միաժամանակ հայտնեց՝ շատ է ափսոսում, որ գրքի առաջին օրինակը չի նվիրել Աշոտյանին:

«Ցավոք, ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, փոքր-ինչ սխալ եմ թույլ տվել եւ գիրքն առաջինը նրան եմ նվիրել, պետք է նվիրեի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, հիմա ուղղում եմ իմ սխալը»,- ասաց նա:

Աշոտյանն էլ իր հերթին կատակեց. «Հուսով եմ, որ սա չպետք է հայտարարագրեմ»: Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Շիրակ Թորոսյանն էլ նկատեց, որ եթե տառերը ոսկի չեն, ապա հայտարարագրելու կարիք էլ չի լինի: Թորոսյանի այս պատասխանը դուր չեկավ Գեղամյանին, նա վիրավորվեց.

«Բովանդակությունն է տեղով մեկ ոսկի, բայց՝ ոչինչ»,- ասաց նա:

Տպել
1325 դիտում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը

6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան