Մեծ ողբերգություն պետք չէ.Աշոտյանը՝ Կրեմլյան զեկույցում ընդգրկված հայերի մասին (տեսանյութ)

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված «Կրեմլյան զեկույց»-ին, որտեղ ներառված են նաեւ ռուսաստանաբնակ հայտնի գործարարներ, ասաց, որ սրանից ողբերգություն սարքել պետք չէ:

«Հայաստանը փորձում է իր հարաբերություններն ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ երբեք չխառնել: Հայաստանը շահերի համադրման գոտի է, ոչ թե՝ հակադրման: Ռուս-ամերիկյան տնտեսական եւ քաղաքական բախումներից մենք չենք շահում: Տնտեսական եւ քաղաքական առումով աշխարհը չի շահում, որովհետեւ լրացուցիչ գլոբալ մարտահրավերներ կան: Այն ցուցակը, որ հրապարակվեց ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից, բուռն քննարկման առարկա է ՌԴ-ում: Ես չեմ կարծում, որ մենք պետք է մեծ ողբերգություն սարքենք, որ մեր հայրենակիցներից այդ ցուցակի մեջ ներգրավված են, քանի որ պարզ չէ, թե այդ ցուցակում ներգրավելով ինչ հետեւանքներ են լինելու: Ցուցակի անվանական կազմը չի ենթադրում իրավական հետեւանքներ: Այդ ցուցակը սանկցիոն չէ: Դա չի նշանակում, որ բոլորը մեղավոր են»,- ասաց Արմեն Աշոտյանը' ընդգծելով, որ եթե անհրաժեշտություն լինի' ՀՀ-ն իր գործիքների շրջանակներում կզբաղվի իր քաղաքացիների խնդիրներով:

«Հայաստանը պետք է շարունակի հեռու մնալ բախումային օրակարգից: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում համընկնում են: Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը թույլ է տալիս ասելու, որ Արցախյան հակամարտությունն այն եզակիներից է, որ խորհրդային նախկին տարածքում գլոբալ խաղացողների շահերը համընկնում են բռնի ուժի չգործադրման սկզբունքներով: Հայաստանը պետք է շարունակի այս օրակարգով»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Մի քանի օր առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը», որում ներառված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող պետական պաշտոնյաների ու օլիգարխների ցանկը: Փաստաթղթում ներառված է 210 անուն, որոնցից 114-ը բարձրաստիճան պաշտոնյա ու պետական ընկերության ղեկավարներ են եւ 96 օլիգարխ, հայտնում է «Բի-բի-սի»-ն: Զեկույցում նշվում է, որ ցանկում ներառվել են 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող գործարարները: Այս զեկույցում ներառված անձանց նկատմամբ ուղղակի պատժամիջոցներ չեն կիրառվում, գոնե առայժմ: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, չնայած ցանկում հայտնված անձինք չեն հայտնվում պատժիչ միջոցների տակ, ինչպիսին է հաշիվների սառեցումը կամ վիզաների արգելքը, նրանց ներառումը կարող է հետ կանգնեցնել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գտնվող բանկերին եւ այլ կառույցներին նրանց հետ բիզնես վարելուց:

Մանրամասները՝ տեսանյութում:ա

Տպել
3455 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան