Վարդան Հարությունյանի նախկին խորհրդականն անգո՞րծ կմնա. ՊԵԿ-ում կրճատումներ կլինեն

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը: ՊԵԿ-ում կառուցվածքային այս փոփոխության վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը գործադրին ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ նշելով որ լուծարված վարչության գործառույթները համամասնորեն ամրացվում են կոմիտեի աշխատակազմի համապատասխան մաքսատուն-վարչություններին:

«Ներկայացված առաջարկություն, ըստ էության, հերթական կարեւոր քայլերից մեկն է հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով բեռների տեղափոխման գործընթացն առավել հեշտացնելու ուղղությամբ»,- ասաց Վախթանգ Միրումյանը՝ հավելելով, որ նախաբացթողումային հսկողության վարչությունը լուծարելով ձերբազատվում են ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննման հնարավորություններից: ՊԵԿ փոխնախագահը նկատեց, որ բիզնեսի համար կրճատվում է այդ գործընթացում ծախսվող ժամանակը: «Պարոն վարչապետ, համոզված ենք, որ այս առաջարկությունն էական, դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրերի վրա՝ այն կյանքի կոչելու առաջին օրվանից»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը: Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունեց այս նախաձեռնությունը:

Ոչ կառավարության այս որոշման նախագծից, ոչ էլ Վախթանգ Միրումյանի խոսքից հասկանալի չի դառնում, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներին: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանից մեկնաբանություն չկարողացանք ստանալ, քանի որ մեր հեռախոսազանգերին նա չէր պատասխանում, իսկ վարչության աշխատակիցները սովորության ուժով առաջարկեցին՝ հարցերը գրավոր ներկայացնել: ՊԵԿ-ը Վարդան Հարությունյանի ղեկավարումից առաջ եւ իր ղեկավարման ժամանակ հարցերին բանավոր պատասխանելու պրակտիկա այդպես էլ ձեռք չբերեց: Մինչդեռ տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը հատուկ սահմանել է բանավոր եւ գրավոր հարցումների ընթացակարգերը:

ՊԵԿ կառուցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են հյուսիսային, հարավային, արեւելյան եւ արեւմտյան մաքսատներ վարչություններին: Վարչություններն այժմ ունեն նոր անուն՝ մաքսատուն-վարչություն: Այս վարչության մեջ 4 առանձին ստորաբաժանումներն ունեն ղեկավարներ, ինչպես եւ ուներ ղեկավար նախաբացթողային հսկողության վարչությունը: Լուծարված վարչությունն իր մեջ ներառում էր թվով 9 առանձին բաժին: Ամեն բաժին իր հերթին ուներ ղեկավար, իսկ վարչությունը ղեկավարում էր Գեղամ Մովսիսյանը, որն ԱԱԾ-ի օպերից հասել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի, ապա լուծարված վարչության պետի պաշտոնին: Այսինքն՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ միասին «Գազպրոմ»-ից էր եկել ՊԵԿ:

Եթե լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են մաքսատուն-վարչությանը, ապա տրամաբանական է, որ աշխատակիցները ոչ թե պետք է տեղափոխվեն մյուս վարչություն, այլ պետք է ազատվեն աշխատանքից: Բայց քանի որ նախաբացթողումային հսկողության վարչության պետը Վարդան Հարությունյանի կադրն է, ապա դժվար թե նա եւ նրա «մարդիկ» անգործ մնան: ՊԵԿ-ի արդյունավետության տեսանկյունից կրկնվող աշխատանք կատարող վարչության լուծարումը, բնականաբար խելամիտ որոշում է, սակայն կադրերի կրճատման կամ վերադասավորման գործընթացը չպետք է ծանոթ-բարեկամ սկզբունքով լինի, իսկ եթե այսպես չի իրականում, ապա այդ տեղեկատվությունը պետք է մաքսիմում հասանելի լինի:

Ի դեպ, ՊԵԿ-ի Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է: Թամրազյանը մինչ այս աշխատում էր որպես «Զվարթնոց» մաքսատան պետ: Հետաքրքիր է, այս վերադասավորման արդյունքնում նախկին վարչապետի փեսան կմնա՞ ՊԵԿ-ում, թե՞ ոչ:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 2-ի համարում:

Տպել
3002 դիտում

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը և տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին

Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկում

Քննարկվում են քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները

Խարդախությամբ բանկից  փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

Իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ. վարչապետ

Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. հանդիպում նախագահականում

Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի. Արայիկ Հարությունյանը՝ բարեգործական նոր ծրագրի մասին

Առաջիկա հինգ տարիների ընթացքում եկամտահարկի շեմը իջնելու է եւ դառնա 20 տոկոս. Նիկոլ Փաշինյան

Կալանքը Մայրապետյանի անձնական հաշիվների վրա է, որոնցից ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը. պարզաբանում

ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանում հրապարակվել են ԼԳԲՏ նախարարների անուններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է

Աշոտ Աղաբաբյանը մտածում է «Հրազդանը» վերականգնելու մասին. գրավը 26 մլն դոլար չէ

Քաղաքական իրավիճակն ազդում է քրեական գործի քննության վրա. Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի 30 մլն-ի մասին

«Մարդ կա, մտել է կառավարություն ու սկսել է իր ընկերների հարցերը լուծել, իմ հրահանգով ազատվել է աշխատանքից

Դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել եւ ես տեղյակ չեմ եղել. Փաշինյան

Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

Հասանովը կհանդիպի Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետերի հետ

Շոկ էր, երբ ստացանք հեռախոսազանգ, որ ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք. վարչապետը՝ որդու բանակային ծառայության մասին