Սերժ Սարգսյանին զեկուցելու հերթը գյուղնախարարինն է. ներկայացվել է ոլորտը (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ լրատվության վարչությունը:
Նախարար Իգնատի Առաքելյանի զեկուցմամբ` 2017 թվականից վերանայվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական սուբսիդավորման քաղաքականությունը, և գյուղացիական տնտեսություններին տրամադրվող օժանդակությունն այժմ նպատակաուղղվում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, որի շնորհիվ էլ նախատեսվում է ունենալ ավելի եկամտաբեր, արդյունավետ և ներդրումների համար գրավիչ գյուղատնտեսություն: 

Նախարարը նշել է, որ 2017 թվականին մեկնարկել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մի շարք նոր ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն նկատելի են դրանցից օգտված շահառուների համար:
Իգնատի Առաքելյանը զեկուցել է նաև, որ ի կատարումն Հանրապետության նախագահի հանձնարարականի՝ աշխատանքներ են տարվել գյուղմթերքի արտահանման խթանման ուղղությամբ: Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին նկատվում է դրական դինամիկա. արձանագրվել է պահածոյացված արտադրանքի շուրջ 28 տոկոս, կոնյակի 37 տոկոս և գինու ավելի քան 48 տոկոս աճ: Գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականի մայիսի 24-ին նախագահի տված հանձնարարականի հիման վրա մշակվել և արդեն իրականացվում են մի շարք ծրագրեր: 
Նախարար Առաքելյանի զեկուցմամբ՝ 2017 թվականին մեկնարկել են նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության, ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրերը, գյուղացիական տնտեսություններին արդեն հասանելի է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ առավել շահավետ պայմաններով: Այս տարի մեկնարկել են կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերը: Ոլորտի զարգացումն ապահովելու համար Հանրապետության նախագահը կարևորել է ապահովագրության ներդրումը, որի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարում: Նախարար Իգնատի Առաքելյանի հավաստմամբ՝ 2018 թվականին նախատեսվում է ընդլայնել լիզինգի ծրագրով տրամադրվող տեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների ցանկը: Ընթացքի մեջ են գյուղտեխնիկայի պարկերի ստեղծման աշխատանքները:

Նախարարը նաև զեկուցել է, որ այս տարի գյուղատնտեսության նախարարության պետական օժանդակության ծրագրերն առավելապես միտված են լինելու անասնապահության ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ նախատեսվում է նոր տոհմաբուծարանների հիմնում: Իգնատի Առաքելյանի հավաստմամբ՝ քայլեր կձեռնարկվեն նաև կերարտադրության զարգացման ուղղությամբ:

Նախարարը տեղեկացրել է, որ նախարարությունում ներկայումս մշակվում է գուղատնտեսության զարգացման ռազմավարությունը: 
 

Տպել
6029 դիտում

Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը

Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտություն է կրել, հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին

Առաջին կին քաղաքապետը. Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը

Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կլանավորված են (տեսանյութ)

Հայաստանի մեծ մասում սկսվող շաբաթը անձրեւոտ կլինի. եղանակը՝ առաջիկա օրերին

«Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ (լուսանկարներ)

Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը.ներկա էր քաղաքապետը

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը

Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ, պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել. Սևակ Միքայելյանի շտաբ

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի՝ վնասվածքների հետքերով

Երևանի քաղաքապետը և Մարսելի փոխքաղաքապետն անդրադարձել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրի ծրագրերին

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը. Tert.am

Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունու նռան փառատոնին

Էջմիածնում բերման ենթարկվածներ չկան. ոստիկանությունը պարզաբանում է Դ. Գասպարյանի հայտարարությունը

«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

Ն. Փաշինյանը մասնակցել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին

Ժամը 11-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 9.33%-ը. ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը

Ինչպես է Կերչի սարսափելի ողբերգության հեղինակը կրակում, ապա գործի գցում պայթուցիկ սարքը (տեսանյութ)