Կենտրոնի թաղապետը դատի է տվել Գագիկ Ծառուկյանի ընկերությանը. պահանջում է 12 միլիոն դրամ

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան:

Դատական տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է, որ դատական հայցերից մեկը դատարան է ուղարկվել դեկտեմբեր ամսին, մյուսը՝ հունվարին:

2017 թվականի դեկտեմբերի 12-ին հայցվորը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, որով խնդրել է պատասխանողից հօգուտ Երևան համայնքի բյուջեի բռնագանձել աղբահանության համար չվճարված գումարը՝ 12 միլիոն 344 հազար 305 ՀՀ դրամ: Նշված գումարից 10 միլիոն 563 հազար դրամը որպես ապառք է, 1 միլիոն 78 հազար դրամը որպես տույժ, ինչպես նաև 246.886 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, սակայն միաժամանակ միջնորդություն է ներկայացվել դատարան պետական տուրքի վճարումը հետաձգել մինչև անհրաժեշտ գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցելը:

Դատարանը հայցադիմումի մեջ խախտումներ է գտել եւ այն ետ է վերադարձրել, որից հետո Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը հայցադիմումում տեղ գտած խախտումները չի շտկել:

2018 թվականի հունվարի 18-ին կրկին աղբահանության վճարը բռնագանձելու պահանջով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը դիմել է դատարան եւ միանգամից միջնորդել, որպեսզի կալանք դրվի «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի հաշիվների վրա: Ենթադրվում է, որ երկրորդ անգամ դատարան են դիմել, քանի որ չեն հասցրել առաջին հայցադիմումում տեղ գտած սխալներն ուղղել եւ ժամանակին ներկայացնել դատարան: Բացի այդ բռնագանձման ենթակա գումարը նույնն է՝ 12 միլիոն 334 հազար դրամ:

Երեւան քաղաքի դատարանի (նստավայրը՝ Կենտրոն եւ Նորք մարաշ) դատավոր Էդիկ Ավետիսյանն ուսումնասիրելով միջնորդությունը, որոշել է մերժել այն հետեւյալ պատճառաբանությամբ՝ հայցի ապահովում չկիրառելու պարագայում հնարավոր դատական ակտի կատարումը դժվարանալու կամ անհնարին դառնալու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել: Այս գործով դատական առաջին նիստը նշանակվել է 2018 թվականի մայիսի 14-ին:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 3-ի համարում:

Տպել
3297 դիտում

Ընտրությունները չեն արգելում սնվել. «Իմ քայլ»-ի ներկայացուցիչը՝ տեղամասեր պիցցա տանելու մասին

Կյանքումս առաջին անգամ հաճույքով գնում եմ իմ ընտրությունը կատարելու. Ժաննա Բուտուլյան

Ալիևն ու Քոչարյանի կայքը հայտնում են խախտումների մասին, Սովպաձենիյե՞, նե դումայու. նախարար

Ընտրողներին օգնելու կարգի խախտում և վիճաբանություն «Իմ Քայլը» դաշինքի և ԲՀԿ-ի վստահված անձանց միջեւ

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ-ն իրազեկում է

Ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է մոտ 80 հազար քաղաքացի՝ նախորդ տարվա համեմատ 15 հազարով քիչ

Ալիևը քննադատել է Երեւանի ավագանու ընտրություններին դրական գնահատականը բուն ընտրություններից մեկ օր շուտ

«Վիվառո»-ի սահմանած հատուկ խաղադրույքները Երեւանի ավագանու ընտրություններին (լուսանկարներ)

Քարոզչության փորձ, դիտորդի աշխատանքի խոչընդոտում եւ սպառնալիք. խախտումերը 11:15-ի դրությամբ

Տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձեւավորվում խմբերով գալու արդյունքում

Կա մի քանի քրեական գործ ընտրակաշառքի մասով. Վալերի Օսիպյան

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակցել ավագանու ընտրություններին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս քվեարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին

Չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. Բաքուն ջղաձիգ է արձագանքել Խաչատուրովի հայտարարությանը

Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ է նախապատրաստվում, կդիմենք դատարան. Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց ու պարզաբանեց

Ընտրողների ուղղորդում Շենգավիթում եւ Աջափնյակում. դիտորդների բացահայտած խախտումները

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում