Սպառնալիքները մինչեւ երեկ շարունակվել են, ակնարկներ են եղել փոքր աղջկաս անվան շուրջ

02/02/2018 schedule18:40

Հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ Medialab.am կայքի խմբագրությունը ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։

Սպառնացողն ակնարկել էր, որ Medialab.am-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։ Երեկ մենք անդրադարձել էինք, որ մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Medialab.am-ին ուղղված սպառնալիքը եւ պահանջել են դատախազությունից՝ քրեական գործ հարուցել եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը լիարժեք քննելու, խմբագրությանը սպառնացողին հայտնաբերելու։ Այսօր հայտնի դարձավ, որ այս կոչից հետո նույնպես եղել են սպառնալիքներ, այս անգամ արդեն սպառնացել են կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի ընտանիքի անդամներին: Մեր հարցերին պատասխանեց Մարիաննա Գրիգորյանը։

- Տիկին Գրիգորյան, ճի՞շտ է, որ լրագրողական կազմակերպությունների երեկվա հայտարարությունից հետո նորից սպառնացել են ձեզ։

- Սպառնալիքները մինչեւ երեկ շարունակվել են նամակագրության տեսքով, եւ այսօր ես ոստիկանությունում եմ եղել, նյութեր են նախապատրաստում։

- Իսկ նույն Hayk Berman Ohanyan անունով օգտատե՞րն է ձեզ սպառնացել, ով անցած դեպքում էր սպառնացել։

- Այո, նույն մարդն էր, այսինքն՝ այդ հրապարակումներից հետո ինքը շարունակում էր իր սպառնալիքները։

- Նոր ծաղրանկարներ այդ դեպքից հետո չե՞ք հրապարակել, որը կարող էր նոր առիթ դառնալ սպառնալիքի։

- Ոչ, նման բան չի եղել, ուղղակի այդ նույն մարդը շարունակել է նամակները։

- Այսինքն՝ այս սպառնալիքները Վիգեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակված ծաղրանկարի համա՞ր է։

- Այո, ամեն ինչ սկսվել է այդ ծաղրանկարից։

- Իսկ ոստիկանությունում ի՞նչ են ասել ձեզ։

- Հարցաքննության եմ գնացել, եւ իրենք նյութեր են պատրաստում գործին ընթացք տալու համար։

- Ճի՞շտ է, որ նա սպառնացել է նաեւ ձեր ընտանիքի անդամներին։

- Ակնարկներ եղել են, այո, փոքր աղջկաս անվան շուրջ։

- Ինչպիսի՞ ակնարկներ են եղել։

- Խոսակցության մեջ նշվում է այն մասին, որ այսօր ապրի, վաղը կարող է չլինի, ժամերդ գնում են, եւ դրանից հետո աղջկաս մասին է խոսակցություն գնում, դա ինքնաբերաբար կապվում է մեկը մյուսի հետ։

- Իսկ ինչքանո՞վ եք ռեալ համարում այդ սպառնալիքները։

- Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, որպեսզի հասկանանք՝ ինչքանով է ռեալ եւ արժե արդյո՞ք մտահոգվել, թե՞ ոչ։ Բայց, այնուամենայնիվ, բացարձակ անընդունելի է, երբ լրատվամիջոցին սպառնում են եւ խոստանում են հաշվեհարդար տեսնել, որովհետեւ ինչքան էլ քեզ դուր չգա հրապարակումը կամ քո մտածածը չլինի, պատկերացրածը չլինի, անընդունելի է այդ մոտեցումը։

- Մինչ այժմ այս ոլորտում լինելով, սպառնալիքներ եղե՞լ են էլի։

- Սպառնալիքներ եղել են, նույնիսկ իմ մեքենան կոտրել են, ծաղրանկարներ են տարել 2016 թ․ օգոստոսին, բայց սա առաջին անգամ է, երբ արդեն անձնական նամակներով են այդ սպառնալիքները հնչում եւ հաշվեհարդարի խոստումներ են տալիս անընդհատ։

- Իսկ բացի նամակներից, այլ քայլեր չե՞ն եղել։

- Չէ, չկա դեռ, միայն նամակներով է եղել այս քանի օրվա մեջ սպառնալիքները։

                                                                                                             Նիկոլայ Ավետիսյան

Տպել
4537 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Ես ուզում եմ, որ մենք ճիշտ գնահատենք, թե ինչ է տեղի ունեցել․ վարչապետը խոսել է սահմանազատման մասին (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան