Մայնինգով վաստակել գումար. Մարուքյանն առաջարկում է օրենքով կարգավորել կրիպտոարժույթը

ՀՀ ԱԺ Ելք խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը քիչ առաջ շրջանառության մեջ է դրել «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում է կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, նախագծով առաջարկվող կարգավորումները առավելագույնս լիբերալ են, մասնավորապես, իմ կողմից առաջարկվել է սահմանել, որ․

  1. Հայաստանի Հանրապետությունում մայնինգով կարող է զբաղվել 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական, ինչպես նաեւ իրավաբանական անձ։
  2. Մայնինգով զբաղվելու համար որեւէ նախնական կամ այլ թույլտվություն, ինչպես նաեւ լիցենզիա չի պահանջվում։
  3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ դրա ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մայնինգով զբաղվելը որեւէ տեսակի հարկով հարկման ենթակա չէ։
  4. Մայնինգով զբաղվող անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ՝ պայմանով, որ մայնինգի շուկայում մայնինգով զբաղվող սուբյեկտների միջեւ հավասար տնտեսական մրցակցությունը չխաթարվի։

Կրիպտոարժույթի մայնինգի վերաբերյալ օրենսդրության ընդունումը պայմանավորված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է հրաժարվել ավելորդ բյուրոկրատիայից եւ մայնինգի համար լիցենզավորման պարտադիր պահանջ չսահմանել (ինչպես որ Գերմանիայում է դա արված՝ լիցենզիա չի պահանջվում, ընդ որում՝ այնտեղ թվային ակտիվներն օրինական են ու կարգավորվում են արտարժույթի իրավական ռեժիմով, իսկ ոլորտի այլ առաջատար երկրներում, օրինակ՝ Էստոնիայում այս լիցենզիան պարզագույն եղանակով տրվող փաստաթուղթ է), քանի որ մայնինգով կարող է զբաղվել ցանկացած անձ՝ ունենալով որոշակի հզորությամբ HDD կամ սերվեր, ինտերնետ կապ, համապատասխան ծրագրային ապահովում եւ հմտություններ։

Ավելին, մայնինգը ենթադրում է գործողությունների ենթախումբ, որոնց միայն ճշգրիտ կատարման արդյունքում համապատասխան գործարքը կավարտվի ու կներառվի բլոկչեյնում։ Նախագիծն այս տեսքով ընդունման արդյունքում՝ բոլորը հավասարապես հնարավորություն կստանան զբաղվելու մայնինգով եւ դրա միջոցով վաստակելու գումար, կբարձրանա ինքնազբաղվածության մակարդակը, կներգրավվեն լրացուցիչ ներդրումներ (այդ թվում՝ օտարերկրյա) բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես ի հաշիվ նրա, որ մեր երկրում ոլորտը հնարավորինս լիբերալ օրենսդրությամբ կկարգավորվի, ինչը նաեւ համահունչ կլինի բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին։

Տպել
1747 դիտում

Կարծում եմ՝ Նարեկ Սարգսյանը շուտով կլինի մեր տեսադաշտում. Վալերի Օսիպյան

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Ինչո՞ւ է լռում ԲԴԽ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ. պարզաբանում

«Որդան կարմիր»-ը կյանք է ստանում. գորգագործական արհեստանոցներ կբացվեն Երևանում և մարզերում

Ստացել է խոշոր չափերի գումար եւ խոստացել ազատել բանակից. քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերեսման մասնակցել. պաշտպան

ՄԻՊ-ը ողջունում է Առողջապահության նախարարի քայլերը՝ հոգեբուժարաններին առնչվող ոլորտում

Թվով 95 խախտումների արդյունքում բնությանը հասցվել է ավելի քան 160 միլիոն դրամի վնաս

Քաբուլում նախագահի ելույթի ժամանակ թագավորական պալատը հրթիռակոծվել է

Քոֆի Անանի մահվան կապակցությամբ ՄԱԿ-ն ամբողջ աշխարհում կիջեցնի դրոշները

Զովունի գյուղում վրաերթի են ենթարկել 25-ամյա երիտասարդի. վիճակը միջին ծանրության է

Այսօր հոսանքի պլանային անջատումներ կլինեն Երևանում եւ 8 մարզերում

Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար

Սյունիքի մարզում մինչեւ 24 ժամյա ջրանջատում է սպասվում, Արարատում՝ 8 ժամյա

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա, երեկոյան որոշ շրջաններում անձրեւ ու կարկուտ է սպասվում

Արցախ այցելելու համար գերմանացի պատգամավորը ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում

15-ամյա Մարիա Կուդրյաշեւան որոնվում է որպես անհետ կորած

Հայաստանում կանցկացվեն մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ. հուշագիր

Հյուսիս-հարավի շինարարական նախագիծը փոփոխվել է՝ հնավայրերը պահպանելու համար