Սերժ Սարգսյանին ոլորտի մասին զեկուցելու հերթն առողջապահության նախարարինն էր (լուսանկարներ)

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ոլորտի զարգացման ծրագրի, գերակա խնդիրների, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ լրատվության վարչությունը:

Ներկայացնելով 2017թ. իրականացված և ընթացիկ տարում շարունակվող ծրագրերը` նախարար Ալթունյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովման, մասնավորապես, բյուջետային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման և նոր մեխանիզմների ներդրման, վերահսկողության կատարելագործման արդյունքում խնայված միջոցներն ուղղվել են դեֆիցիտ ունեցող առողջապահական ծրագրերի ֆինանսավորմանը:

Նախարարը նշել է, որ գնման գործընթացների կենտրոնացման և նոր մեխանիզմների ներդրման արդյունքում ևս ակնկալվում է ֆինանսական միջոցների տնտեսում և բնակչության բժշկական սպասարկման բարելավում։ Խոսքն ինչպես պոլիկլինիկական օղակում տրամադրվող դեղերի և պետպատվերի շրջանակում իրականացվող հիվանդանոցային ծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ ծավալների մեծացման մասին է։ 

Նախարար Ալթունյանի հավաստմամբ՝ շարունակվում են սոցիալապես անապահով անձանց համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների ապահովմանն ուղղված ծրագրային աշխատանքները, որոնց համար հիմք է հանդիսանում սոցիալական փաթեթի շուրջ 100,000 շահառուի համար պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով բժշկական օգնության արդյունքների ամփոփումը։ 2017թ. հոկտեմբերի 1-ից ներդրված այս ծրագրի շրջանակում, Լևոն Ալթունյանի ներկայացմամբ, ծառայություններ է մատուցվել 35.800 շահառուի։ 

Առողջապահության նախարարը ներկայացրել է նաև Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն բժշկական ծառայությունների որակի բարելավման նպատակով կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ 2017 թվականին օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվել, տեղայնացվել և նախարարի հրամաններով հաստատվել են նախատեսված ավելի քան 300 փաստաթղթերը։ 

Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտում շարունակվող ծրագրերից կարևորել է ռազմավարական նշանակություն ունեցող՝ Էլեկտրոնային առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնումը: Այս կապակցությամբ առողջապահության նախարարը զեկուցել է, որ շուտով կմեկնարկի համակարգում ներբեռնումներ կատարող մասնագետների ուսուցումը, որից հետո պետական բժշկական կազմակերպությունները կապահովվեն անհրաժեշտ քանակի համակարգիչներով։ 

Իր զեկույցում նախարարն ընդգծել է, որ հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավման և առողջ կյանքի տևողության երկարացմանն են ուղղված 2018թ. մեկնարկած ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների հայեցակարգերի մշակումը։ Այդ նպատակով ստեղծվել են ներկայացուցչական հանձնաժողովներ։ 

Հանրային առողջապահական ծրագրերի հաջողության ապահովման գործում Հանրապետության նախագահը մեծ դեր է վերապահել առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների աշխատանքին, որի արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախարարությունն առաջիկայում համապատասխան քայլեր կձեռնարկի: 

Հանրապետության նախագահի հետ նախարարի աշխատանքային հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև մարզային հիվանդանոցների արդիականացման, ենթակառուցվածքների ստանդարտացման և այլ ծրագրերի ընթացքին։
Նախագահը հանձնարարել է արագացնել աշխատանքները բժշկական ասոցիացիաների ֆունկցիոնալ բարեփոխումների ռազմավարության մշակման ուղղությամբ:
Սերժ Սարգսյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

Տպել
2633 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը