Ես 9-ը տարեկան էի, երբ անդամակցեցի Դաեշ-ին. Աֆղանստանի մանուկ զինյալները

03/02/2018 schedule10:27

Աֆղանստանի Խորասանում Դաեշ-ը 9-12 տարեկան երեխաներին պատրաստում էր պայքարի՝ վստահեցնելով, որ բոլոր մարտերն ու դժվարությունները կավարտվեն և նրանք ուղիղդրախտ կգնան: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

«Ես 9-ը տարեկան էի, երբ անդամակցեցի Դաեշ-ին: Հիմա ես 12 տարեկան եմ: Նրանք մեզ տարբեր վիդեո խաղեր էին ցույց են տալիս և սովորեցնում, թե ինչպես պայքարել ու պայթյուններ իրականացնել», - պատմում է Լալ Մոհամադը:

Լալ Մոհամմադն ու նրա եղբայր Բախտ էլ Ալին շուրջ երկու տարի ապրել և վերապատրաստվել են Խորասանում՝ Դաեշ-ի զինյալների կողմից: Տղաները նրանց հոր օգնությամբ փախուստի դիմելուց հետո վերադարձել ու ապրում են սովորական կյւանքով՝ փորձելով կրկին ինտեգրվել հասարակության մեջ:

Ամերիկայի ձայնի նկարահանող խումբը այցելել էր տղաներին Արևելյան Աֆղանստանի Նանգարհար նահանգի Աչին թաղամասում գտնվող իրենց տանն ու զրուցել նրանց հետ նահանգային ոստիկանապետի և նրանց հոր ներկայությամբ:

«Խորասանում Դաեշ-ի հրամանատարները նստում էին մեզ հետ ժամերով ու ցույց տալիս մահմեդականներին ճնշող անհավատների տեսագրությունները: Նրանք մեզ ասում էին, որ տեղական ոստիկանությունն ու բանակը իրենց տիկնիկներն էին, որ մենք պետք է ջիհադ իրականացնենք նրանց դեմ», - պատմում է Բախտ էլ Ալին:

Տղաների հայրը՝ Թավեզ Խանը,անդամակցելով Դաեշ-ին ու հավատալով նրանց գաղափարներին, որոշել էր որդիներին էլ տանել իր հետ:

«Ես 16 տարեկան էի: Այն ժամանակ դեռ մորուք չունեի: Այնտեղ շատ էին երեխաները: Մեզ ասում էին, որ մահապարտներն իրենց պայթեցնելով ուղղիղ դրախտ են գնալու: Մեզ սովորեցնում էին պայքարել ու նախապատրաստում ինքնասպանության», - ավելացնում է Բախտ էլ Ալին:

Երեխաները Դաեշ-ի ճամբարում ռազմական պատրաստվածության դասընթացների էին մասնակցում, նրանց սվորեցնում էին օգտվել տարատեսակ ատրճանակներից և ավտոմատներից, ինչպես նաև՝ պայթուցիկներ տեղադրել: Դասընթացի վերջնական նպատակը երեխաներից մահապարտ ստանալն էր, ինքնասպանության նախապատրաստելը:

«Դաեշի մարտիկները ինձ ասացին, որ մենք պատրաստվում էինք հարձակման, որ նրանք հետևում կմնան և կրակ կբացեն, իսկ մենք պետք է առջևից գնայինք ու պայթեցնենինք մեզ», - պատմում է Լալ Մոհամադը:

Մարտը, սակայն, չէր գնացել ըստ ծրագրի, և Դաեշ-ի անդամները ձախողել էին:

«Մենք սարսափելի տեսարանների ու բազմաթիվ անմեղ մարդկանց կոտորածի ականատես եղանք: Մենք էլ էինք ցանկանում մի քանի հոգու սպանել, քանի որ մեզ ասել էին, որ Աստված մեզ սրբազան պարգևներ կշնորհի դրա դիմաց», - ասում է Բախտ էլ Ալին:

Ի վերջո Թավեզ Խանի՝ տղաների հոր համբերության բաժակը լցվել էր և նա որոշել էր որդիների և Դաեշ-ի մի քանի նախկին զինյալների հետ դիմել փախուստի:

Այժմ Թավեզը աշխատում է տարածքային ոստիկանությունում, բայց չի թերագնահատում Դաեշ-ի վտանգը, քանի որ նրա խոսքերով՝ Դաեշ-ը կրկին ցանկանում է վերականգնել վերահսկողությունը տարածաշրջանում:

Տպել
1675 դիտում

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը