ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Արցախի սահմանամերձ Սեյսուլան գյուղի մոտակայքում

Փետրվարի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԳն-ի մամուլի ծառայությունից, Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:

Ըստ Արցախի ՊԲ-ի տվյալների, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

Տպել
2824 դիտում

Քրգործ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով

«Արցախը» բանակցում է ներդրողների հետ, իսկ Երեւանի «Լոկոմոտիվը» ոչ ոք չի գնել

Արգելեք Թուրքիայից ներկրվող լոլիկը. ֆերմերները դժգոհ են գյուղնախարարի պաշտոնակատարից

Ե՞րբ կշնորհավորի պաշտոնական Մոսկվան Նիկոլ Փաշինյանին. դեսպանը պարզաբանում է

Պետությանը պատճառած ավելի քան 425 մլն դրամի վնասից բյուջե է վերականգնվել 335 մլն.-ը. ՊԵԿ

Մահացել է ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանը

Աջափնյակ վարչական շրջանում կիրականացվի լայնամասշտաբ շաբաթօրյակ

1 միլիոն դոլար ներդրմամբ «Մաթեւոսյան կենտրոն»-ի շինարարությունն անժամկետ դադարեցված է

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ողջ ղեկավար կազմը փոխվեց. կինոյի մասին օրենքը մնում է օդից կախված

Վանաձորը տոնական տեսքի բերելու համար բյուջեից հատկացվել է 4.5 մլն դրամ

Մոուրինյոն հեռացվեց «Մանչեստեր Յունայթեդից»

ՌԴ-ն աշխատում է Երեւանի ու Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ. դեսպան

Համատեղ պայքարել ժամանակակից մարտահրավերների դեմ. Օսիպյանն այցելել է Վրաստան (տեսանյութ, լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաթարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին

Ի՞նչն է խանգարում հայ-ադրբեջանական երկխոսությանը

Տարեվերջին գնաճի ավելի ցածր ցուցանիշ կգրանցվի, քան կանխատեսվում էր. ԿԲ խորհրդի անդամ

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան