Մեղմ ձմեռը չի նշանակում նաեւ մեղմ ամառ. Գագիկ Սուրենյան

05/02/2018 schedule14:00

«Կրկին արեւառատ եւ տաք շաբաթ. փետրվարի 5-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:  

Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա ընդհուպ մինչեւ 16 աստիճան:

Վաղը՝ փետրվարի 6-ին, օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +16: Այն սպասվում է Սյունիքի հովիտներում: +14 աստիճան տաքություն է կանխատեսվում Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռներում, Արցախում ու Երեւանում: Իսկ ամենացածր ջերմաստիճանը, ըստ կանխատեսումների, այդ օրը կլինի +8-ը: Այն սպասվում է Շիրակում, Կոտայքի լեռներում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռներում:

Առաջիկա օրերի համար կանխատեսված ամենաբարձր՝ +16 աստիճանը մինչեւ փետրվարի 10-ը ներառյալ հատուկ կլինի միայն Սյունիքի հովիտներին: Փետրվարի 10-ի համար կանխատեսված նվազագույն ջերմաստիճանը նույնպես անփոփոխ կլինի փետրվարի 6-ի համեմատությամբ: Այդ օրը +8 աստիճան սպասվում է Շիրակում, Կոտայքի լեռներում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռներում:

Շրջանների զգալի մասում գիշերային ժամերին կպահպանվի օդի բացասական ջերմաստիճանը՝ հասնելով մինչեւ -9-ի:

Գագիկ Սուրենյանից տեղեկացանք, որ առաջիկա օրերի համար կանխատեսված առավելագույն +16 աստիճանը նորմայից բարձր է 8-10 աստիճանով: Հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է մեղմ ձմեռը նշանակում է նաեւ մեղմ ամառ կամ ընդհակառակը, կա՞ այդպիսի օրինաչափություն: Նա բացասական պատասխան տվեց. «Այդպիսի օրինաչափություն չկա»:

Ինչ վերաբերում է բազմամյա կլիմայական տվյալներին, օրինակ՝ փետրվարի 6-ին օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1981 թվականին՝ հասնելով +11.8 աստիճանի: Նվազագույն ջերմաստիճանը դիտվել է 1974 թվականին եւ եղել է -24 աստիճան:

Տպել
7203 դիտում

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)

Սահմանամերձ դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ այսօր հյուրընկալվել են վարչապետի առանձնատանը

ԴԱՀԿ-ի պատասխանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը

Սպիտակի համայնքապետարանի ուշագրավ գնումները եւ ֆինանսական բաժնի պետի բացատրությունը

Արագաչափերը չեն բարձրացրել անվտանգության մակարդակը եւ դրանց նպատակը եղել է փող գռփելը