Ինչու ԱԺ նախագահն Անվտանգության խորհրդում չի լինելու․ քննարկում խորհրդարանում

Այսօր ԱԺ-ում պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրինագիծը, որի ժամանակ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարց ուղղեց՝ ինչո՞ւ Անվտանգության խորհրդի կազմում չի լինելու ԱԺ նախագահը։

Ի պատասխան պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության մարմին է, կոպիտ ասած, Անվտանգության խորհուրդը մինի կառավարությունն է, եւ սրանով է պայմանավորված, որ Գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանի նախագահը, ԱԺ նախագահը չեն կարող լինել խորհրդում, եւ միգուցե ճիշտ կլիներ, որ Սահմանադրության մեջ փոփոխվեր եւ լիներ ոչ թե Անվտանգության խորհուրդ, այլ պաշտպանության խորհուրդ, եւ ԱԺ նախագահին այստեղ վերաբերելի բան չկա։ Այսօրվա Անվտանգության խորհուրդը բացառապես ՀՀ նախագահի խորհրդատվության մարմին է»,- ասաց Հրայր Թովմասյանը։ 

Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց. «ԱԺ-ն չպետք է դիտորդական պարտականություն տանի, ի վերջո ԱԺ-ն կարող է պատերազմ հայտարարել ըստ Սահմանադրության, եւ խորհրդարանական պետությունում ԱԺ նախագահը պետք է լինի Անվտանգության խորհրդում»: Պատգամավորի այս հակադարձմանը պատասխան չհնչեց։

Տպել
1006 դիտում

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)

Սահմանամերձ դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ այսօր հյուրընկալվել են վարչապետի առանձնատանը

ԴԱՀԿ-ի պատասխանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը

Սպիտակի համայնքապետարանի ուշագրավ գնումները եւ ֆինանսական բաժնի պետի բացատրությունը

Արագաչափերը չեն բարձրացրել անվտանգության մակարդակը եւ դրանց նպատակը եղել է փող գռփելը