Երեւանում 1 կմ ասֆալտապատ ճանապարհը կասֆալտապատեն 463 հազար դոլարով (լուսանկարներ)

Երեւան քաղաքի ավագանին պատրաստվում է հավանության արժանացնել մայրաքաղաքի Մոսկովյան փողոցը վերանորոգելու ծրագիրը: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Նալբանդյան փողոցից մինչեւ Մաշտոց պողոտա ճանապարհահատվածը վերանորոգելը կարժենա շուրջ 222 միլիոն դրամ կամ 463 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ քաղաքապետարանի նախաձեռնության՝ Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի Նալբանդյան փողոց-Մաշտոց պողոտա հատվածը շուրջ երկու տասնամյակ հիմնանորոգման չի ենթարկվել, ինչը դժվարություններ է առաջացնում փողոցային անվտանգ երթեւեկության առումով, ինչպես նաեւ որոշակի դժվարություններ՝ մայթերից օգտվողների պարագայում։ «Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի Մոսկովյան փողոցի վերոնշյալ հատվածն ամբողջովին հիմնանորոգել՝ այն համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին եւ չափորոշիչներին։ Հաշվի առնելով այդ ամենը՝ մշակվել են Մոսկովյան փողոցի՝ Նալբանդյան փողոց-Մաշտոց պողոտա հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը, համաձայն որոնց, ընդհանուր աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 222 միլիոն 298 հազար դրամ, որն իր մեջ ներառում է նաեւ տեխնիկական եւ հեղինակային հսկողության աշխատանքները»,- ասված է մեր տրամադրության տակ հայտնված փաստաթղթում:

Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի Նալբանդյան փողոց-Մաշտոց պողոտա հատվածի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետեւյալ աշխատանքները՝ երթեւեկելի հատվածի գոյություն ունեցող ասֆալտբետոնի ծածկի 5սմ խորությամբ ֆրեզում, մայթերի  ծածկի քանդում (հատվածային), խճային հիմքի տեղադրում 8սմ ներծծված տաք բիտումի մածուծանով (հատվածային), երթեւեկելի մասի 10 հազար 540 քառակուսի մետր ասֆալտբետոնի ծածկի իրականացում: Բացի այդ, նախատեսվում է մուտքերի եւ իջատեղերի 1436 քառակուսի մետր ասֆալտբետոնի ծածկի իրականացում, երթեւեկելի մասի 1083 գծամետր բազալտե նոր եզրաքարերի տեղադրում՝ 15x30 բետոնե հիմքով, մայթերի 346 գծմ բազալտե նոր եզրաքարերի տեղադրում 10x20 սմ բետոնե հիմքով, տոմետ սալիկների վերատեղադրում, բազալտե եզրաքարերի վերատեղադրում, թվով 28 դիտահորի եւ թվով 6 թուջե հանգույցներով անձրեւաորսիչի ուղղում, թեքահարթակների վերակառուցում, այդ թվում՝ 6.67 մետր խորանարդ հարթակի երեսապատում 30 մմ բազալտե սալիկներով եւ նոր եզրաքարերի տեղադրում՝ 15x30 բետոնե հիմքով:

Քաղաքապետարանում գտնում են, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի ամբողջական կարգավորել Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի կենսագործունեությունը։ «Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը հաստատելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ Երեւան քաղաքի 2018 թվականի բյուջեով նախատեսված միջոցներում փոփոխություններ չեն սպասվում։

Armtimes.com-ը վերանորոգվող ճանապարհահատվածում այսօր արձանագրեց, որ մայթերը, ասֆալտբետոնը, մայթերի եզրաքարերը, խճաքարերը այնպիսի վիճակում չեն, որ վերանորոգելու հրատապություն առաջանա, եւ Երեւանի բյուջեից այդ ծրագրի համար մոտ կես միլիոն դոլար ծախսվի:

Մամուլում բազմիցս է գրվել, որ Երեւանի բյուջեն անխնա մսխվում է ասֆալտապատ ճանապարհները կրկին ասֆալտապատելու պատրվակով: Այդ պատմությունը հաճախ կրկնվում էր Երեւանի Թումանյան փողոցում, երբ գրեթե ամեն տարի առկա ասֆալտը մաքրվում էր եւ տեղում նորից ասֆալտապատում էր իրականացվում:

Մեր լուսանկարներում պարզ երեւում է, թե ինչպիսի տեսք ունեն թեքահարթակները, մայթերի եզրաքարերը եւ այլն: Եթե դրանք չլինեին կամ քանդված լինեին, միգուցե բազալտե նոր քարեր գնելու եւ տեղադրելու անհրաժեշտություն կառաջանար:

Մայթի խճաքարը

Ասֆալտի ծածկը Մոսկովյան-Տերյան խաչմերուկում

Մայթերի եզրաքարերից մեկը

Թեքահարթակներից մեկը

Մայթերի խճաքարերը

Ասֆալտի շերտը

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում: 

Տպել
3055 դիտում

Գեղարքունիքում «Opel»-ը մի քանի պտույտ շրջվել է. կա 1 զոհ. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Սպանության փորձ՝ Գեղարքունիքում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Փորձել են բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀԱՊԿ-ում լարումը կարող է հղի լինել տհաճ հետեւանքներով․ Վահրամ Բաղդասարյան

ԵՊՀ ուսանողները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել ու վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին

ԲՀԿ-ն փորձելու է ԱԺ-ում առավել ներկայացվածություն ունենալ, բայց ժողովուրդն է որոշելու՝ ով ինչ ներգրավվածություն կունենա

Կրեմլում հույս ունեն, որ Պուտին-Թրամփ հանդիպումը բովանդակալից կլինի

Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ օրակարգում ընդգրկած է 6 հարց

Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողն Ադրբեջանն է․ Արմեն Ռուստամյան

Մարտունի գալիս սարսափեցի. Նիկոլ Փաշինյան

Նարեկի ու Սերգեյի 1-ին ելույթը մեծ դահլիճում. քաղաքական հումոր ու անձնական «դառը» փորձ

Իշխանություններն իսկապես ամեն ինչ անելու են, որ այս ընտրություններն աննախադեպ լավը լինեն․ Արմեն Ռուստամյան

ՀՀ-ում երեք միլիոն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում է

Հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի 22-ից (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր․ որքա՞ն ունեցվածք ունի նա

Ուղարկեք ձեր CV-ները․ Փաշինյանը հայտնել է կադրային բանկ ստեղծելու մասին

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում