Արցախի պետնախարարի մամուլի խոսնակը նշանակվել է ՄԻՊ-ի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար

05/02/2018 schedule16:53

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։ Մեկ այլ հրամանով՝ Պաշտպանը խորհրդական է նշանակել Բաբկեն Տեր-Գրիգորյանին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով ՄԻՊ աշխատակազմը բաժանվել է կառուցվածքային երկու միավորի՝ դեպարտամենտի ու քարտուղարության: Դեպարտամենտը զբաղվում է Պաշտպանի գործունեության բովանդակային ապահովմամբ, իսկ քարտուղարությունը՝ տեխնիկական սպասարկմամբ: Ի թիվս այլ բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների՝ նոր օրենքը նաև հնարավորություն է տալիս Պաշտպանին ունենալ պետական միջոցներով չվարձատրվող մինչև հինգ խորհրդական:

Ստորև ներկայացված են Արտակ Բեգլարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի կենսագրականները.

Արտակ Բեգլարյանը մասնագիտությամբ քաղաքագետ և հանրային կառավարման մասնագետ է: Նա 2012թ.-ից աշխատել է որպես Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, այնուհետև՝ մամուլի քարտուղար, իսկ վերջին ամիսներին՝ որպես պետական նախարարի խորհրդական: Նա ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ: Ա.Բեգլարյանը կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ հանրային կառավարում և քաղաքականություն մասնագիտացմամբ, իսկ Սալոնիկիի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ ԵՄ «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով բիզնես կառավարում մասնագիտացմամբ: Նա բակալավրի աստիճանը ստացել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում: Ա.Բեգլարյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների և հանդես եկել գիտական հրապարակումներով: Նա տարիներ շարունակ զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ՝ անդամակցելով և ղեկավարելով տարբեր հասարակական կազմակերպություններ:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը  մասնագիտությամբ տնտեսագետ և Հարավային Կովկասի հարցերով միջազգային զարգացման փորձագետ է: 2017թ.-ից Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Հիմնադրամի գործունեության նպատակն է Արցախում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն աջակցելը: Բ.Տեր-Գրիգորյանը համագործակցել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և զարգացման գործակալությունների հետ, այդ թվում` The HALO Trust, Transparency International և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր: Նա նաև աշխատել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանում՝ որպես ծրագրերի համակարգող: Տեր-Գրիգորյանն ունի Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի քաղաքական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ քաղաքական հաղորդակցության գծով երկու մագիստրոսական աստիճան: Նա բակալավրի աստիճանը ստացել է Լոս-Անջելեսի կալիֆոռնիական համալսարանից (UCLA)՝ քաղաքագիտության գծով:

Տպել
2202 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ