Ուսումնասիրվում է Փաշինյանի տեղեկությունը՝ ակտիվիստներին այցելած ոստիկանների մասին

Ոստիկանների կողմից ակտիվիստների խմբերին այցելելու եւ ԵԼՔ դաշինքի ընդդեմ գնաճի երթին չմասնակցելու՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոստիկանությունում ուսումնասիրվում է: Այս մասին «ՀԺ»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա փոխանցմամբ՝ ուսումնասիրությունից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այսօր ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկություն էր տարածել այն մասին, որ ոստիկաններն այցելում են ակտիվիստներին եւ խնդրում չմասնակցել ԵԼՔ դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երթին:

«Քիչ առաջ պարզվեց, որ հանրապետության տարբեր հատվածներում ոստիկաններ են այցելում ակտիվիստների խմբերին եւ խնդրում, հորդորում չմասնակցել ընդդեմ թանկացումների իրականացվելիք երթ-հանրահավաքին: Որեւէ կոպիտ վերաբերմունք, սպառնալիք տեղի չի ունենում: Մարդկայնորեն, ընկերական խնդրում են ակտիվիստներին: Հարց է առաջանում, թե ինչու՞ են ոստիկաններն այդպես վարվում, համոզվում, որ ակցիային չմասնակցեն: Ակնհայտ է, որ թանկացումներն ապաշնորհ քաղաքականության եւ տնտեսական քաղաքականության արդյունք են եւ իշխանություններն ամեն կերպ փորձում են մարդկանց թույլ չտալ դուրս գալ, որպեսզի տպավորություն ստեղծվի՝ մարդիկ թանկացումների հետ կապված խնդիր չունեն»,- մասնավորապես, ասել էր Փաշինյանը եւ հորդորել 18:00-ին լինել «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում:

Տպել
1673 դիտում

Ընտրակաշառք, կեղծ քվեաթերթիկ, քվեարկել են 1 անգամից ավել կամ ուրիշի փոխարեն. 16 դեպքով նախապատրաստվում են նյութեր

Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը

Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտություն է կրել, հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին

Առաջին կին քաղաքապետը. Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը

Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կլանավորված են (տեսանյութ)

Հայաստանի մեծ մասում սկսվող շաբաթը անձրեւոտ կլինի. եղանակը՝ առաջիկա օրերին

«Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ (լուսանկարներ)

Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը.ներկա էր քաղաքապետը

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը

Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ, պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել. Սևակ Միքայելյանի շտաբ

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի՝ վնասվածքների հետքերով

Երևանի քաղաքապետը և Մարսելի փոխքաղաքապետն անդրադարձել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրի ծրագրերին

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը. Tert.am

Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունու նռան փառատոնին

Էջմիածնում բերման ենթարկվածներ չկան. ոստիկանությունը պարզաբանում է Դ. Գասպարյանի հայտարարությունը

«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

Ն. Փաշինյանը մասնակցել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին

Ժամը 11-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 9.33%-ը. ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը