Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակում աշխատաժողով էր՝ կրթության բարեփոխումների մասին

Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումներին նվիրված հերթական աշխատաժողովն է տեղի ունեցել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ եւ միջազգային փորձագետներ, փոխանցում է ՀՀ ԿԳՆ լրատվության վարչությունը:

Կարեւորելով քննարկումը՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդգծել է, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: «Օրենքի ընդունումից հետո պետք է իրականացվի հաջորդական քայլերի մի ողջ ծրագիր, որը հնարավորություն կտա իրականություն դարձնել օրենքով նախատեսված փոփոխությունները: Միջազգային փորձագետների կարծիքներն ու տարբեր երկրներում ներդրված փորձը մեզ համար կարեւոր են՝ ազգային համակարգը բարեփոխելու տեսանկյունից: Նախատեսվող փոփոխություններից կարեւոր են հատկապես բուհերի դասակարգումն ու հաշվետվողականությունը. մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվել բուհերի դասակարգման համար, որ բուհերը կարող ենք կոչել համալսարան»,- իր խոսքում նշել է Վահրամ Մկրտչյանը եւ հավելել, որ Հայաստանի կրթական համակարգի համար կարեւոր է քննարկել  դասակարգման, վարկանիշավորման, ինչպես նաեւ թափանցիկության եւ հանրային հաշվետվողականության չափորոշիչների միջազգային փորձը:

Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետներ Դենիս Նիկոլաեւը եւ Ֆրանցիսկո Մարմոլեյոն Դանիայի օրինակով ներկայացրել են բարձրագույն կրթության դասակարգման, ինքնավարության եւ հանրային հաշվետվողականության մոդելները: Անդրադարձ է եղել նաեւ ՌԴ եւ եվրոպական մի քանի երկրների փորձին: Աշխատաժողովը կշարունակվի նաեւ փետրվարի 6-ին:

Տպել
469 դիտում

«Ալաշկերտը»՝ ՀՀ ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել

Կապանում ցեխը մեքենան սահեցրել է, կախել ձորակի եզրին

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի նորագույն զենիթահրթիռային համալիրներ

Բակո Սահակյանը Թալիշում մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել, մշակվում են նոր մեխանիզմներ

Ներկայացվեցին ոստիկանության պետի նոր տեղակալները, վարչությունների պետերը (լուսանկարներ)

Մարզերում տեղացող անձրեւները կշարունակվեն, սպասվում է կարկուտ, ջերմաստիճանի նվազում

Արգելված որսի հեղինակ հրազդանցի երիտասարդը հայտնաբերվել է, ներկայացել ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին

«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին

179 դպրոցական ուսումը թողել է սոցիալական վատ պայմանների պատճառով, 66-ին՝ ծնողն է արգելել

Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայ եկեղեցին ոստիկանատնից ու մարզասրահից վերածվում է գրադարանի

56-ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Դավթաշենի կամրջից

Արցախում հանդիպել են Հաայստանի ու Արցախի ԱԳ նախարարները

Մեկ միլիոն դոլարի խոստում. Արցախում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը

Գրետա Սարգսյանը ազգային արժեքների կրող է եղել. Բակո Սահակյանի ցավակցական հեռագիրը

Օրենքով գողերի, հեղինակությունների բերման ենթարկելը կանխարգելիչ բնույթի է եղել (տեսանյութ)