Հոլանդիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին, որի մուտքը Թուրքիա արգելվել էր

Հոլանդիայի արտգործնախարարությունը Անկարա վերադառնալու թույլտվությունից զրկված իր դեսպանին պաշտոնապես հետ է կանչել: 

Ըստ թուրքական Hurriyet-ի՝ Նիդերլանդները հրաժարվել է նաև նոր դեսպան նշանակելու՝ Թուրքիայի առաջարկից:

Նիդերլանդների արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում Թուրքիայի և Հոլանդիայի միջև ընթացել են բանակցություններ տարբեր մակարդակներով, որոնք, սակայն, ներկա փուլում երկկողմ հարաբերությունների կարգավորման որևէ հեռանկար չեն ապահովում: Այդ իսկ պատճառով Նիդերլանդների նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հետ կանչել Թուրքիայում Հոլանդիայի դեսպանին, որի մուտքը Թուրքիա արգելանքի տակ էր՝ սկսյալ 2017 թվականի մարտից: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք Թուրքիայում դեսպան չունենք, Հոլանդիան թույլ չի տա Թուրքիային իր տարածքում նոր դեսպան նշանակել: Այս տեղեկատվությունը քիչ առաջ փոխանցվել է Հաագայում Թուրքիայի գործերի հավատարմատարին: Սրանով դադար է տրվում Թուրքիայի հետ տարվող բանակցություններին»:

Այս ամենի հետ կապված, Ermenihaber-ը հիշեցնում է, որ 2017-ի մարտի սկզբին Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել թուրք նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ վայրէջք կատարել երկրի տարածքում: Նախարարների այցի նպատակն էր ապրիլին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ: Ավելի ուշ ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:

Թուրք պաշտոնյաներին մուտքի թույլտվություն չտրամադրելու պաշտոնական պատճառաբանությունը եղավ այն, որ Հոլանդիայի իշխանությունները չէին ցանկանում թույլ տալ թուրք նախարարներին իրենց երկրում նախընտրական քարոզչություն իրականացնել:

«Մենք չենք կարող թուրք նախարարներին թույլ տալ նախընտրական արշավ վարել Հոլանդիայում, հոլանդացիների շրջանում: Նույնիսկ եթե նրանց զրուցակիցներն ունեն թուրքական անձնագրեր, նրանք, միևնույն է, նախևառաջ հոլանդացիներ են», - պարզաբանել էր Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն:

Տպել
2958 դիտում

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ