Հայ-շվեյցարական ջանքերով բացվել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր մասնաճյուղը (լուսանկարներ)

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը: Նախագիծն իրականացվել է հայ-շվեյցարական համատեղ ջանքերով. ներդրում է ունեցել նաեւ գերմանական կողմը:

ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների նախագահները շրջել են նորաբաց արտադրամասի տարածքում, ծանոթացել աշխատանքային գործընթացին ու պայմաններին:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով հայ-շվեյցարական հերթական հաջողված նախագծի առթիվ, նշել է, որ միջոցառումը երկու երկրների զարգացող հարաբերությունների, գործարար կապերի աշխուժացման եւս մեկ խոսուն արտահայտությունն է:

«Շվեյցարացի գործընկերների մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքին վկայում է, որ մեր երկրում բարենպաստ պայմաններ կան գործարարությամբ զբաղվելու եւ բիզնես-ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է Արա Բաբլոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ձեռնարկը ներդրումների ներգրավման եւ մեր տնտեսության զարգացման համար նոր ազդակ կհանդիսանա: Արա Բաբլոյանի խոսքով՝ Երեւանում կազմակերպված հայ-շվեյցարական գործարար համաժողովը լավ հիմք կստեղծի հետագա համագործակցության համար:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով «Ավանի աղի կոմբինատ»-ի ղեկավարությանն ու աշխատակիցներին ձեռնարկության վերազինման ու արդիականացման առթիվ, վստահություն է հայտնել, որ այն հնարավորություն կտա ավելի բարձրացնել արտադրանքի որակն ու մրցունակությունը` ապահովելով արտահանման ծավալների աճ:

«Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի կառուցման ընթացքում աշխատանքային պարտականություններն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալագրեր է հանձնել Հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր մեխանիկ Ադիկ Այդինյանին եւ «Մարմոնտաժ» կազմակերպության եռակցող Հովակիմ Հախվերդյանին:

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահն իր եւ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել հայ-շվեյցարական համատեղ ծրագրի իրականացման առնչությամբ՝ կարեւորելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ու Առեւտրային պալատի առկայության անհրաժեշտությունը: Դոմինիկ դը Բյումանը հիշեցրել է, որ լրանում է Շվեյցարիայի կողմից Հայաստան բերված առաջին օգնության երեսուն տարին:

«Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացման հանդիսավոր արարողությունից հետո Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը մասնակցել է Երեւանում կազմակերպված Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:

Տպել
1294 դիտում

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Ինչո՞ւ է լռում ԲԴԽ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ. պարզաբանում

«Որդան կարմիր»-ը կյանք է ստանում. գորգագործական արհեստանոցներ կբացվեն Երևանում և մարզերում

Ստացել է խոշոր չափերի գումար եւ խոստացել ազատել բանակից. քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերեսման մասնակցել. պաշտպան

ՄԻՊ-ը ողջունում է Առողջապահության նախարարի քայլերը՝ հոգեբուժարաններին առնչվող ոլորտում

Թվով 95 խախտումների արդյունքում բնությանը հասցվել է ավելի քան 160 միլիոն դրամի վնաս

Քաբուլում նախագահի ելույթի ժամանակ թագավորական պալատը հրթիռակոծվել է

Քոֆի Անանի մահվան կապակցությամբ ՄԱԿ-ն ամբողջ աշխարհում կիջեցնի դրոշները

Զովունի գյուղում վրաերթի են ենթարկել 25-ամյա երիտասարդի. վիճակը միջին ծանրության է

Այսօր հոսանքի պլանային անջատումներ կլինեն Երևանում եւ 8 մարզերում

Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար

Սյունիքի մարզում մինչեւ 24 ժամյա ջրանջատում է սպասվում, Արարատում՝ 8 ժամյա

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա, երեկոյան որոշ շրջաններում անձրեւ ու կարկուտ է սպասվում

Արցախ այցելելու համար գերմանացի պատգամավորը ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում

15-ամյա Մարիա Կուդրյաշեւան որոնվում է որպես անհետ կորած

Հայաստանում կանցկացվեն մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ. հուշագիր

Հյուսիս-հարավի շինարարական նախագիծը փոփոխվել է՝ հնավայրերը պահպանելու համար

Որոշ գյուղմթերքներ թանկացել են, ո՞րն է պատճառը. մանրամասնում է նախարարը (տեսանյութ)