Կրթության տեսչության աշխատակիցների մի մասը չի վերադառնա աշխատանքի. կրճատումներ կլինեն

Կրթության տեսչական մարմինը դեռեւս կազմավորման փուլում է: Առայժմ նշանակված են միայն տեսչության պետն ու երկու տեղակալները: Կադրերով վերջնական համալրվածության համար հնարավոր է դեռ ամիսներ պահանջվեն:

Նորաստեղծ կրթության տեսչական մարմինը, որը կառավարությանն առընթեր է, իրավահաջորդն է կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության: Վերջինս լուծարվեց ամիսներ առաջ:

Կրթության պետական տեսչության աշխատակազմը բաղկացած է եղել 45 անդամից: Կրթության տեսչական մարմին ստեղծելու մասին կառավարության համապատասխան որոշման մեջ չէր բացառվում, որ կարող են լինել կադրային կրճատումներ: Տեսչական մարմնի պետ Ալեքսանդր Շագաֆյանից տեղեկացանք, որ այս նոր կառույցը կունենա 42 աշխատակից: Լուծարված մարմնի գրեթե ամբողջ աշխատակազմը (բացի սպասարկող անձնակազմից), քանի որ զբաղեցնում էին քաղծառայողի պաշտոններ, «Քաղծառայության մասին» օրենքի համաձայն,  ուղարկվել են կադրերի ռեզերվ: Կվերադառնան արդյո՞ք նրանք նորաստեղծ մարմնում աշխատելու, թե՞ շուտով, ըստ ամենայնի, կհամալրեն գործազուրկների շարքը:

«Կադրերի ռեզերվից առնվազն 15 հոգի առաջիկայում կվերադառնա: Մոտ օրերս կլինեն հրամանները: Չի բացառվում, որ հետագայում դրան ավելանան նաեւ մի քանի հոգի»,- ասաց Ալեքսանդր Շագաֆյանը: Ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ տեսչական մարմինն ունի նոր կառույցներ, որոնք չեն եղել կրթության պետական տեսչության մեջ եւ փոխարենը կրթության պետական տեսչությունն ուներ, այսպես կոչված, տարածքային բաժիններ (չնայած դրանք Երեւանում էին գործում), որոնք չեն պահպանվել տեսչական մարմնում: «Եվ բնականաբար նախորդ կազմից ինչ-որ մարդիկ, այնուհանդերձ, չեն վերադառնա»,- ասաց կրթության տեսչական մարմնի պետը՝ հավելելով, թե հստակ թիվ նշել առայժմ չի կարող: «Երբ որ տեսչական մարմինը վերջնական ձեւավորվի, կերեւա»,- պատասխանեց նա:

Կրթության տեսչական մարմնի պետն ասաց, թե կրթության պետական տեսչության գործառույթները պահպանվել են, դեռ մի բան էլ ավելի: Թե որն է այդ «ավելին» եւ ինչ նոր բան պետք է  սպասել, այդ առնչությամբ նա նշեց. «Չնայած կրթության պետական տեսչությունն էլ ունեցել է խորհրդատվական գործառույթ, բայց մենք հիմա դրա վրա ավելի շատ շեշտադրում ենք անելու: Մենք նաեւ ավելի շատ շեշտադրում ենք անելու օրենսդրական, ենթաօրենսդրական առաջարկների մասով, որը մենք անհրաժեշտ կհամարենք ունենալ՝ հիմնված մեր ուսումնասիրությունների, բացահայտումների վրա: Իսկ խորհրդատվական գործառույթը բնականաբար, առնչվելու է այն հաստատություններին, որոնց մենք վերահսկում ենք: Պարզ ձեւով ասած՝ ենթադրենք տեղի է ունեցել օրենքի կամ գործող ինչ-որ կարգի փոփոխություն, ուսումնական հաստատությունների ղեկավարները, մանկավարժական աշխատողները կարիք կունենան դրա մասին իմանալ ավելին: Մենք պատրաստ կլինենք, հնարավորինս ջանք կներդնենք, որ համապատասխան ինֆորմացիան նրանք ժամանակին ստանան»:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում:

Տպել
807 դիտում

Այսօր Հրազդան գետում հայտնաբերված 26-ամյա տղան որոնվում էր մոտ 1 ամիս, դին նեխած է եղել

Երթեւեկության կարգի փոփոխում՝ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Գայ գյուղի հրդեհված տան մոխրացած տերն իրականում սպանվել է հրազենի կրակոցից. դին այրել են

Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ)

Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ Մադագասկարի հետ համագործակցելու համար. Սերժ Սարգսյան

Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է

«Գյումրի ԲԿ»-ում ոտքի եղունգի հեռացման համար սկսված միջադեպով զբաղվում է դատախազությունը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դիտում էր եղբոր ելույթը ՀՀ առաջնությունում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է մեկ թեկնածու