Ադրբեջանը դարձավ Վրաստանի միակ գազամատակարարը. 2018-ին Վրաստանը ռուսական գազ այլեւս չի գնի

Վրաստանի տնտեսության նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա բնական գազի հաշվեկշիռը, որտեղ նշված է, որ 2018թ.-ին Վրաստանն այլեւս չի գնելու ռուսական գազը։ Փաստաթղթում նշվում է, որ 2018թ․-ին Վրաստանը կստանա ընդամենը 2․689 միլիարդ կուբամետր գազ․ 99,65%-ը ադրբեջանական գազ (1,866 միլիարդ կուբամետրը «Սոկար» ընկերությունից եւ 813 միլիոն կուբամետրը Շահ-Դենիզի ակունքներից)։ Մնացած 9․41 միլիոն կուբամետրը Վրաստանը կմատակարարվի հենց Վրաստանից։

Սամցխե-Ջավախքի լրատվական կայքի վերլուծությամբ, թվում էր, թե ռուսական «Գազպրոմ» կորպորացիայի կախվածությունից «ազատվելը» Վրաստանի անթաքույց նպատակներից մեկն էր, եւ առաջին հայացքից այդ նորությունը դրական արձագանք պետք է առաջացներ։ Բայց ստացվեց ընդհակառակը՝ նորից թարմացվեց քննարկումն այն մասին, ինչ նշված է պայմանագրում, որը Վրաստանը ստորագրել է «Գազպրոմի» հետ անցյալ տարի։

2017թ․-ին Վրաստանը ռուսական ընկերության հետ նոր պայմանագիր է ձեւակերպել երկու տարի ժամկետով։ Եվ գլխավորն այնտեղ այն է, որ փոխվել էր բնական գազի սակագների վճարման գծագիրը։ Եթե առաջ երկար տարիների ընթացքում Վրաստանը ստանում էր իր տարածքի միջոցով դեպի Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը, ապա ըստ նոր պայմանագրի՝ Վրաստանը կստանա Ռուսաստանից ոչ թե գազ, այլ սակագնի վճարը։

Փորձագետները եւ ընդդիմադիրները հենց սկզբից այդ պայմանագիրը գնահատում էին որպես տնտեսապես անշահավետ։ Իշխանությունների գլխավոր փաստարկներից մեկն այն է, որ Վրաստանը չի կարող մնալ առանց ռուսական գազի, քանի որ Ադրբեջանը չի կարող ամբողջությամբ բավարարել Վրաստանի գազի պահանջները։

Պայմանագրի ստորագրումից անցել է մեկ տարի, մինչդեռ նրա պայմանները մինչ այսօր գաղտնի են պահվում։ Այդ թվում հայտնի չէ, թե ինչքան է վճարում ռուսական կողմը Վրաստանի տարածքով գազի տարանցիկության համար։ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ, տնտեսագետ Ռոման Գոցիրիձեն ասում է, որ նոր պայմանագրի պատճառով երկիրը կորցրել է նվազագույնս 80 միլիոն լարի (շուրջ 32 միլիոն դոլար)։ «Իրականում Վրաստանն ուղղակի միջոցներ չունի գնելու ռուսական գազը, քանի որ «Գազպրոմից» ստացած տարանցիկության վճարը հազիվ բավականացնում է դրա փոխադրմանը մինչ Հայաստանի սահման»,- ասում է Գոցիրիձեն։

Կորուստների մասին խոսում է նաեւ փորձագետ Գիա Խուխաշվիլին․ «Իրականությունն այնպիսին է, որ «Գազպրոմի» հետ նոր պայմանագրի պատճառով մենք վնաս ենք կրել։ Վրաստանի միջոցով Հայաստան մատակարարված գազի 10 տոկոսն ավելի շատ էր, քան այն գումարը, որը մենք ստանում ենք Ռուսաստանից տարանցիկության համար»,- ասում է նա։

Ըստ Խուխաշվիլու խոսքերի՝ «իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե Վրաստանը դադարել է Ռուսաստանից գազ գնել եւ քաղաքականապես այլեւ կախում չունի նրանից, սուտ է»։ «Վրաստանը «Գազմպրոմից» տասը տարուց ավելի է, ինչ գազ չի գնում, 2007 թվականից մենք չենք գնել, այլ ստացել ենք Հայաստան մատակարարվող գազի տարանցիկության տասը տոկոսը»,- բացատրում է Խուխաշվիլին։

«Ազգային շարժումը» դատարան է դիմել հայցով, որտեղ պահանջել է հրապարակել Գազպրոմի հետ պայմանագրի պայմանները։ Թբիլիսիի քաղաքային դատարանն ընդունել է հայցը, եւ չի բացառվում, որ դատարան կկանչվեն Գազպրոմի ներկայացուցիչները։ 

2007թ․-ից Ադրբեջանը Վրաստանի միակ գազամատակարարն է։ Ռուսական գազը կազմում էր Հայաստան արտահանվող գազի ընդհանուր ծավալի տասը տոկոսը։ Այդպիսին էր տարանցիկության համար «Գազպրոմի» փոխհատուցումը Վրաստանին։

2017թ․-ից «Գազպրոմի» հետ պայմանագրում ինչ-որ բան փոխվել է։ Այսուհետ ռուսական կողմը Վրաստանին իր տարանցիկության ծառայությունների համար կվճարի ոչ թե հումք, այլ գումար։ Դա էր Ռուսաստանի պայմանը։ Վրաստանը երկար տարիների դիմադրությունից հետո ստիպված էր համաձայնել։ 

Իշխանությունները պնդում են, որ ստիպված էին համաձայնել «Գազպրոմի» պայմաններին՝ հաշվի առնելով իրավիճակի անելանելիությունը, որը մի քանի պատճառ ունի՝ միջազգային պարտավորություններ, տարանցիկ երկրի իմիջը, Իրանը՝ Վրաստանի փոխարեն:

Իսկ էներգաանվտանգությանը ոչինչ չի սպառնում. «Այդ պայմանագիրը չի մեծացնում Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից: Փոխվում է միայն վճարման ձեւը, այդ պատճառով էլ անհանգստանալու բան չկա»,- ասում է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Ադրբեջանը մեր «բարի դրացին է», սակայն, այնուամենայնիվ, էներգաապահովումը պետք է դիվերսիֆիկացնել: Վրաստանի նախկին վարչապետ եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, դեռեւս 2015թ.-ի վերջին լրագրողներին հայտարարեց, որ կողմ է դիվերսիֆիկացիային: «Ողջ Ռուսաստանն է ապահովված ռուսական գազով, եւ եթե Վրաստանը դրա սպառողը դառնա, ապա ոչ մի քրեական բան դրանում չկա: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում շուկայի դիվերսիֆիկացման եւ այն բանի մեջ, որ մեր գործարարները հնարավորություն ստանան գազ գնել՝ ումից ցանկանում են»,- հայտարարել է նա:

Այս փուլում Վրաստանի բնական գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է: Նախորդ տարի Վրաստանում օգտագործվող բնական գազի ընդհանուր ծավալի 87,1%-ն Ադրբեջանն է մատակարարել: Վրաստանն ադրբեջանական գազն արտոնյալ գներով է գնում. բնակչությանն այն վաճառվում է 120 ԱՄՆ դոլարով 1000 կուբամետրի դիմաց, ՋԷԿ-երին՝ 143 ԱՄՆ դոլար 1000 կուբամետրի դիմաց: Ադրբեջանական գազից բացի Վրաստանը ռուսական գազ էլ է ստանում, չնայած՝ փոքր ծավալներով: 

Տպել
4186 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել