Թուրքիայի համար առաջնային ու կարեւոր է լիակատար անդամակցությունը Եվրամիությանը. Էրդողան

«Մեզ հարկավոր է Եվրամիության լիակատար անդամակցություն, այլ տարբերակ մեզ ձեռնտու չէ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իտալական La Stampa պարբերականին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Թուրքիայի համար կայուն գաղափար է միայն անդամակցությունը Եվրամիությանը:

«Եվրամիությունը պետք է սկսի կատարել իր խոստումները: ԵՄ-ն արգելափակում է բանակցություններն ու հետո մեզ մեղադրում առաջընթացի բացակայության մեջ: Դա անարդար է, մեզ համար ռեալ է միայն ԵՄ անդամակցությունը»,- ասել է Էրդողանը:

Իսկ ԵՄ-ին անդամակցելու մասին խոսելիս, Էրդողանը նշում է, որ իրենք կարեւոր դեր ունեն տարածաշրջանում եւ հենց Թուրքիան է պահպանում խաղաղությունը: Հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նրան համագործակցության համաձայնություն կնքել, ի պատասխան՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան սիրիացի փախստականների հարցում առանցքային դեր է խաղում. «Մենք կարեւոր ենք այդ գործընթացում, քանի որ հսկում ենք փախստականների հոսքը արեւելքից ու պահպանում Եվրոպայի կայունությունն ու անվտանգությունը»,- ասել է Էրդողանը:

Տպել
749 դիտում

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է