Ցավոք սրտի, դուք չեք կարողանա հիշել մեկ նիստ, երբ տեղի է ունեցել բանավեճ․ Դ․ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ 

Այն հարցին, թե ինչո՞ւ են կառավարության նիստերը դռնփակ դառնում, արդյո՞ք սա ժողովրդավարություն է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես խորին համոզմունք ունեմ, որ այն ժամանակ կառավարության նիստերը դռնբաց անցկացնելն իրականում ժողովրդավարության հետ կապ չունի։ Դա տպավորություն էր ստեղծում ժողովրդավարության, բայց կյանքը ցույց տվեց, որ դրանից հետո կառավարությունում բովանդակային քննարկումներ սկսեցին տեղի չունենալ։

Եթե տեղի էին ունենում, եւ ես տեղյակ չեմ, խնդրում եմ՝ ինձ հիշեցրեք, արդյո՞ք հիշում եք նման դեպք, երբ կառավարության անդամներից որեւէ մեկը արտահայտվել է դեմ, պահանջել է, որ որեւէ նախագծին դեմ քվեարկեն։ Կարելի է միշտ ասել, որ քաղաքացիները նման ցանկություն ունեն, եկեք բացենք նիստերը, քաղաքացիները ցանկություն ունեն իմանալ՝ իսկ ի՞նչ է տեղի ունենում գաղտնի նիստում, եկեք հրապարակենք գաղտնի նիստերը, բայց կյանքը այդպես չէ։

Այսօր կառավարության նիստերում փաստացի տեղի չի ունենում բանավեճ: Եթե ես սխալվում եմ, խնդրում եմ օրինակ բերել, ասեք՝ գիտե՞ք ինչ, 4 տարի առաջ մենք հիշում ենք կառավարության մեկ նիստ, երբ տեղի ունեցավ բանավեճ։ Ցավոք սրտի, դուք չեք կարողանա հիշել մեկ նիստ, երբ տեղի է ունեցել բանավեճ, սա նշանակում է, որ բանավեճերը կառավարության նիստից վերացրել ենք այս միջոցով»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Տպել
938 դիտում

Վարչապետը ԳՇ պետից սպասում է ներքնաշորի, հիգիենիկ միջոցների մասին զինվորների զանգերի դադար

Խոշոր բիզնեսի հետ հարաբերվելու միջանկյալ լուծումներ. խմբագրական

Մայիսի 31-ի գիշերվանից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի

Սոթքի ոսկու հանքի կասեցված աշխատանքը վերականգնվել է ոստիկանության շնորհիվ. պարզաբանում

Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

Եթե մարդիկ գործարար են, չի նշանակում, որ գող են. Բաբլոյանը՝ ՀՀԿ-ի մեծահարուստների մասին

Գերմանիայում Հայաստանի դեսպանի՝ Արցախի մասին խայտառակ դասախոսությունը. բաց նամակ ԱԳՆ-ին

Արա Բաբլոյանը՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին

Իրանն ուլտիմատում է ներկայացրել. ԱՄՆ-ն մեկուսանում է

Տավուշի փոխմարզպետն ու առողջապահության փոխնախարարը պաշտոնանկ են եղել. նոր նշանակումներ

Դատախազությունն ուսումնասիրում է Սոցապ ոլորտը. խախտումներ՝ նպաստների հանձնման գործում

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները աշխատավարձերի խնդրով դիմում են Ն. Փաշինյանին

Չկա սահմանադրական փակուղի. Թովմասյանը՝ ստեղծված ճգնաժամի եւ իր հրաժարականի մասին

Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք. ոստիկանության պետի ուղերձը՝ շրջանավարտներին

Ինքնասպանության փորձ. այս միջոցը սկսում է դառնալ խնդիրների վրա ուշադրություն գրավելու ձեւ

Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Էդուարդ Շարմազանով

Արդվեցիներն ամեն ինչ կանեն, որ հանքը չշահագործվի

Ես գրավոր պատասխանել եմ. որտեղ է հրապարակված նախագահի քաղաքացիությունը վկայող փաստաթուղթը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Արմեն Սարգսյանն այսօր կմեկնի Վրաստան՝ մասնակցելու պետական միջոցառման, կունենա հանդիպումներ