ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ հաղորդելու փորձերը կձախողվեն․ Շարմազանովը՝ Իրանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ԱԺ նախագահի տեղակալն արժեւորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա կարծիք է հայտնել, որ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված՝ որպես երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ վկայակոչելով հայ-իրանական հարաբերությունները:

Կողմերն անդրադարձել են նաեւ բազմոլորտ համագործակցությանը, մասնավորապես առեւտրատնտեսական կապերի խթանմանը:

«Մենք շահագրգռված ենք Իրանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ թե՛ ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկկողմ հարաբերությունների լրացուցիչ հնարավորություն են»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի հարցերը հանգամանալի քննարկելու նպատակով առաջարկել է ոլորտային հանձնաժողովների հանդիպումները դարձնել հաճախակի՝ տարբեր ձեւաչափերով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն, ներդրումների խթանմանն օժանդակող օրենսդրության բարելավմանը, այլ հարցերի:

Տպել
1638 դիտում

«Ալաշկերտը»՝ ՀՀ ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել

Կապանում ցեխը մեքենան սահեցրել է, կախել ձորակի եզրին

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի նորագույն զենիթահրթիռային համալիրներ

Բակո Սահակյանը Թալիշում մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել, մշակվում են նոր մեխանիզմներ

Ներկայացվեցին ոստիկանության պետի նոր տեղակալները, վարչությունների պետերը (լուսանկարներ)

Մարզերում տեղացող անձրեւները կշարունակվեն, սպասվում է կարկուտ, ջերմաստիճանի նվազում

Արգելված որսի հեղինակ հրազդանցի երիտասարդը հայտնաբերվել է, ներկայացել ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին

«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին

179 դպրոցական ուսումը թողել է սոցիալական վատ պայմանների պատճառով, 66-ին՝ ծնողն է արգելել

Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայ եկեղեցին ոստիկանատնից ու մարզասրահից վերածվում է գրադարանի

56-ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Դավթաշենի կամրջից

Արցախում հանդիպել են Հաայստանի ու Արցախի ԱԳ նախարարները

Մեկ միլիոն դոլարի խոստում. Արցախում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը

Գրետա Սարգսյանը ազգային արժեքների կրող է եղել. Բակո Սահակյանի ցավակցական հեռագիրը

Օրենքով գողերի, հեղինակությունների բերման ենթարկելը կանխարգելիչ բնույթի է եղել (տեսանյութ)