Հուսով եմ՝ արտահերթ նիստից հետո դրական արդյունք կարձանագրենք. Իվետա Տոնոյան

Ինչպես տեղեկացրել ենք՝ Ծառուկյան խմբակցությունը միացավ Նիկոլ Փաշինյանի՝ Հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու նպատակով փետրվարի 11-ին արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին:

Մեր հարցին՝ եթե արտահերթ նիստերի ընթացքում խմբակցությունները չկարողանան հաջողության հասնել ու չեղարկել Հարկային օրենսգրքի փոփոխությունները, այդ դեպքում ի՞նչ քայլի կդիմեն, երթ կանե՞ն, Ծառուկյան խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը պատասխանեց.

««Եթե»-ներով ու «հնարավոր»-ներով եկեք կանխորոշված գնահատականներ չտանք: Ամեն ինչ կարվի արդեն ընտրված խորհրդարանական ձևաչափով, որը նախաձեռնվել է ԵԼՔ-ի կողմից, եւ Ծառուկյան խմբակցությունը միացել է: Մենք այսօր տեսնում ենք այդ հնարավորությունը՝ հարցը խորհրդարանում արծարծելու եւ փորձելու ստանալ դրանց պատասխանները, նախանշել դրանց լուծման տարբերակները: Հետագա անելիքների մասին կխոսենք ըստ անհրաժեշտության: Ես, համենայնդեպս, հուսով եմ, որ արտահերթ նիստից հետո կունենանք եւ կարձանագրենք դրական արդյունքներ»,- ասաց նա:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը եւս կանխատեսումներ չի անում.

«Մենք մեր առաջին քայլը հաստատուն անենք, ներկայացնենք՝ օրենսդրական նախաձեռնությունը ինչ կարեւորություն ունի, հնարավոր ինչ խնդիրներ է լուծելու, լսենք այդ խնդիրների հետ կապված կարծիքներ, փորձենք դրանց լուծումները մեր լիազորությունների շրջանակներում իրականացնել: Երբ մեր նախաձեռնությունը հաջողություն չունենա, կլսենք պարզաբանումներ ու ձեւակերպումներ, ըստ այդմ կքննարկենք ու կորոշենք՝ մեր հաջորդ քայլը որը կլինի»,- եզրափակեց Էնֆիաջյանը:

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում:

Տպել
1299 դիտում

Հիացած եմ Հայաստանի գեղատեսիլ վայրերով և հայերի հյուրասիրությամբ. Ուկրաինայի ԱԳ պետքարտուղար

Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում ներքաղաքական զարգացումները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար

ՀՀԿ-ի՝ Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված 56 անդամատոմսերից 5-ը կապ չունեն բուհի հետ

Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Յուրի Բաշմետի հետ

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները հանդիպել են երկրպագուների հետ

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հիվանդանոցում է

Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը

Չեչնիայի նախագահ Կադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին (լուսանկարներ)

Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը (լուսանկար)

Թուրքիայում Իրանի դեսպանատունը ուժեղացված հսկողության տակ է

20 տարվա փչացրածը, 20 օրում չի ուղղվի. Վանեցյանը հանդիպեց հավաքականի ֆուտբոլիստների հետ

Սիսիանում տներից մեկի պատշգամբի փլուզման հետեւանքով 75-ամյա քաղաքացին մահացել է