Նազարբաեւի խնամին ֆինանսավորում է Շուշիի մզկիթի վերանորոգումը

«Հայաստանի զարգացման նախաձեռնությունների» (IDeA) հիմնադրամի օրերս հրապարակած ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ IDeA հիմնադրամի դոնոր, ղազախ գործարար Կայրատ Բորանբաեւը ցանկություն է հայտնել գումար նվիրաբերել Շուշիի Վերին մզկիթի վերականգնման համար, մեծ իրարանցում առաջացրեց ադրբեջանական մամուլում։ Այն, որ Ղազախստանի նախագահի խնամին (Նազարբաեւի դստեր որդին ամուսնացած է Բորանբաեւի դստեր հետ) եւ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը սերտ կապեր ունի Հայաստանի հետ, անհանգստացնում է ադրբեջանական մեդիային։ Ալիեւին աջակցող Նազարբաեւի խնամու հայամետ գործունեությունը զայրացրել է նրանց։

Մասնավորապես, ադրբեջանական Trend գործակալության՝ Լեռնային Ղարաբաղում ղազախ բիզնեսմենի գործունեության մասին հարցմանը, Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունից պատասխանել են, որ վերջինս որեւէ գործունեություն Ղարաբաղում չի ծավալել։

«Մեր ունեցած ստուգված տեղեկություններով՝ Կայրատ Բորանբաեւը երբեք Լեռնային Ղարաբաղ չի այցելել, այնտեղ չի իրականացրել ու չի պլանավորել որեւէ նախագծի ֆինանսավորում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական ժամանակ»-ը դիմեց IDeA հիմնադրամին՝ պարզաբանումներ ստանալու Շուշիի Վերին մզկիթի ֆինանսավորման ու դրանում Բորանբաեւի ներդրման մասին։ Մեզ ուղարկված պատասխանից տեղեկանում ենք, որ 2015 թվականին հիմնադրամի դոնոր, գործարար Կայրատ Բորանբաեւը Հայաստան եւ Արցախ կատարած այցի ժամանակ ցանկություն է հայտնել իր աջակցությունն ու ներդրումն ունենալ մզկիթի վերականգնման գործում եւ այդ նպատակով խոշոր հանգանակություն է կատարել։

Այստեղից պարզ է դառնում, որ Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատան հայտարարությունը, թե Կայրատ Բորանբաեւը չի եղել Արցախում ու այնտեղ գործունեություն չի ծավալել, իրականությանը չի համապատասխանում։ Մզկիթի վերականգնման ծրագիրը սկսվել է 2015 թ.-ին, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թ.-ի աշնանը։

Նշենք,որ Կայրատ Բորանբաեւը IDeA հիմնադրամի ու «Ավրորա» մրցանակաբաշխության դոնորներից է։ 

Բորանբաեւը 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ղազախստանի 50 ամենահարուստ մարդկանց ցանկում, նրա կարողությունը գնահատվում է 430 միլիոն դոլար:

Տպել
1667 դիտում

ԴԱՀԿ-ից շուտով ծանուցում կուղարկեն Telegram Messenger-ի միջոցով. Դավիթ Հարությունյան

Նոր աղբավայր Նուբարաշենում՝ անտառի փոխարեն կամ ինչպես մսխել փողերը․ ՀԲՃ

«Արսենալը» երկրպագուներին խնդրում է օգնել Մխիթարյանի հարցում

Սաստիկ սառնամանիքներ են սպասվում Եվրոպայում ու ՌԴ-ում․ ՀՀ-ում՝ ջերմաստիճանի բարձրացում

Կանադայի պարային զույգն օլիմպիական չեմպիոն է դարձել ռեկորդով

Երեւանում դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. 2 պատանի հիվանդանոցում են

Վարդենյաց լեռնանցքում բուք է, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառը, Գեղարքունիքում՝ մերկասառույց

Արաբները սիրահարվում են հայկական խոհանոցին. տոլման ու բաստուրման՝ ամենաճաշակելին. ArabNews

Թբիլիսիում մեկնարկում է CONNECT 2018 եվրոպական ավիացիոն ֆորումը

«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից դիտահորերը վերջապես մաքրվել են

Թուրքիայի բանակը վերահսկողություն է սահմանել Աֆրինի եւս 2 գյուղերի նկատմամբ

Պայթյուն Երեւանում. տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ (լուսանկարներ)

Այսօրվանից տեղումների դադար է. առաջիկա մի քանի օրերին տեղումներ չեն լինի

«Նեմրան», Մգեր Արմենիան եւ «Դեպի Եվրատեսիլի» 1-ին կիսաեզրափակչի մյուս հաղթողները

Բանակցային գործընթացն անարդյունավետ է, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. Հասանով

Թումոն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի գլխավոր մրցանակին

Վթարային ջրանջատում՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին

Ի՞նչու ԵՄ պաշտոնյաները չեն այցելում Արցախ. Եվրախորհրդի 16 անդամի հարցը՝ Մոգերինիին

Հայաստանի յոթ բռնցքամարտիկ 300 ներկայացուցիչների հետ կմասնակցի «Ստրանջայի» մրցաշարին

ԱԻՆ-ը պարզաբանել է 9-ամյա դստեր հետ կամրջից նետված կնոջ աշխատանքից ազատվելու տեղեկությունը