Արցախում ոռոգման համակարգի կառուցման մեծածավալ աշխատանքներ են սկսել

06/02/2018 schedule17:44

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտ սկսվել են առաջին խորքային հորի հորատման աշխատանքները:

«Արցախպրես»-ի հետ զրույցում «Հիդրոսերվիս» ընկերության տնօրեն Վալերի Հարությունյանն ասել է, որ մոտ 6 ամսից ոռոգման համակարգն ամբողջովին փոխված կլինի ՝ անխափան ջրամատակարարում ապահովելով շրջակա հողատարածքների համար։

«Ոռոգման ժամանակակից համակարգի ստեղծումը նոր որակ է հաղորդելու Արցախի պարենային անվտանգության ապահովմանը և գյուղատնտեսության զարգացմանը: Այն նպաստելու է նաև գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը՝ մշտական ու երաշխավորված աշխատատեղեր ապահովելով շրջաններում»,- նշել է Հարությունյանը:

Անդրադառնալով ծրագրին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Մարտիրոսյանն էլ ասել է, որ այս պահին հորատման աշխատանքներ են սկսվել Արցախի ևս 6 համայնքներում, մասնավորապես՝ Ասկերանի շրջանի Աստղաշեն, Խնապատ համայնքներում և Մարտունի քաղաքի Քաջավան 5, Մոխանք 1, Քաղաքամերձ 2, Ճանշինի հարակից տեղանքներում. աստիճանաբար ծրագրում կներառվեն նաև այլ բնակավայրեր։

«Նախատեսված է, որ յուրաքանչյուր խորքային հորի միջոցով ոռոգվելու է 15-25 հա հողատարածք: Ջրի խնդրի պատճառով այժմ Արցախում օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ընդամենը 7 տոկոսը»,-ասել է Ա. Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է արևային էներգիայի օգտագործմանը, Ա. Մարտիրոսյանը նշել է, որ առաջին փուլով ընտրվել են Ասկերանի և Շուշիի շրջանները: Ըստ ծրագրի` համայնքային նշանակության բոլոր շենքերում նախատեսված է տեղադրել ֆոտովոլտային ցանցային կայաններ, որոնք հնարավորություն կտան օգտագործել էկոլոգիապես մաքուր արևային էներգիան: Ծրագրում ներառված բոլոր դպրոցները, մանկապարտեզներն ու գյուղապետարաններն այդպիսով անցնելու են արևային էներգիայով սնուցման, բացի այդ, բնակիչների համար տեղադրվելու են արևային ջրատաքացուցիչներ:

Տպել
2973 դիտում

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունու նռան փառատոնին

Էջմիածնում բերման ենթարկվածներ չկան. ոստիկանությունը պարզաբանում է Դ. Գրիգորյանի հայտարարությունը

«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

Ն. Փաշինյանը մասնակցել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին

Ժամը 11-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 9.33%-ը. ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը

Ինչպես է Կերչի սարսափելի ողբերգության հեղինակը կրակում, ապա գործի գցում պայթուցիկ սարքը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Ամմանի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ

Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների անկախ դիտարկում

Երեւանն ապրում է նոր ժամանակների շնչով, միշտ զարմացնում է իր դասական գեղեցկությամբ ու կոլորիտով. Արա Բաբլոյան

Շնորհավոր տոնդ, Երևան, սիրում եմ քեզ. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը

Շահումյան հրապարակից մեկնարկող հեծանվավազքին ներկա կգտնվի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը

Պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը համահայկական օրակարգի շուրջ. հանդիպում Լիբանանի հայ համայնքի հետ

Երևան ժամանած պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երեւանն այսօր տոնում է 2800-ամյա հոբելյանը

Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. 4 համայնքում քաղաքապետ կընտրեն

Երեք տարի անց. ռուսները խոստովանում են

Պահը ճակատագրական է, չնայած անունը Սարդարապատ չէ

Ազնիվ է, հոգատար, շնորհալի եւ զարմանալի չէ, որ հայտնվել է կալանքի տակ

Այդ ու՞ր՝ առանց ռեյտինգի. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Գյումրիում գտնված նորածինների մայրը հրաժարվել է երեխաներից