Կառավարությունը դեմ է զինծառայողներին գույքահարկից ազատելու ԵԼՔ-ի նախագծին

ՀՀ կառավարության փետրվարի 8-ի նիստի օրակարգում ներառվել է կառավարության բացասական եզրակացությունը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորների հեղինակած մի օրենսդրական նախագծի վերաբերյալ: ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ Լենա Նազարյանը մշակել էին «Գույքահարկի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծ: Պատգամավորներն առաջարկում են գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց։

Ֆինանսների նախարարությունում դեմ են ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությանը: Կառավարության բացասական եզրակացությունում ասված է, որ նախագծով ներկայացված առաջարկու­թյունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր եւ չի հան­գեց­նելու իր առջեւ դրված խնդրի իրագործմանը՝ զինվորական ծառայություն անց­նող քաղաքացիների սոցիալական երաշխիքների համակարգի ուժեղացմանը: «Կար­ծում ենք, որ նշված նպա­տակին հնա­րա­վոր է հասնել այլ՝ ավելի հասցեական եւ արդյունավետ գործիքների միջոցով, այլ ոչ թե համայնքային բյուջեների առանց այն էլ սակավ միջոցների հաշ­վին»,- ասված է եզրակացության մեջ:

Տպել
1064 դիտում

Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Ոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. քննարկել են ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը, կանանց իրավունքները

Երեւանում 2 մեքենաների բախման արդյունքում կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան