Երևան
16 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել երկկողմ կապերը Շվեյցարիայի հետ հնարավոր բոլոր ոլորտներում։ «Ինչպես արդեն առիթ ունեցա ասել Դավոսում, առանձնահատուկ կարևորում եմ քայլերի իրականացումը Շվեյցարիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Եվ այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Ձեր այցի շրջանակներում երեկ կազմակերպված գործարար համաժողովի կարևորությունը»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Դոմինիկ դը Բյումանն ընդգծել է, որ Երևանում անցկացված համաժողովն արդյունավետ է եղել, քննարկել են հայ-շվեյցարական տնտեսական փոխգործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրերը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, այդ թվում՝ գինեգործության ոլորտում համագործակցության զարգացումը և տեղեկացրել, որ շվեյցարական գինեգործական մեծ ավանդույթներ ունեցող խոշոր ընկերություններից մեկն արդեն իսկ փոխգործակցություն է հաստատել հայաստանյան գործընկերների հետ: «Վստահ եմ, որ կարող ենք գյուղատնտեսության բնագավառում հաստատել լավ կապեր, իրականացնել փորձի փոխանակում, տարբեր բիզնես ծրագրեր, քանի որ Հայաստանում առկա է վստահելի արտադրություն և անհրաժեշտ պայմաններ»,- ասել է Դոմինիկ դը Բյումանը:
Վերջինս կարևորել է նաև համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում, մասնավորապես, ՀՀ-ում արտադրվող արևային վահանակների արտահանման ուղղությամբ, ինչպես նաև՝ դեղագործության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի խոսքով, Հայաստանն իր գրավչությամբ կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել շվեյցարացիների մոտ:
Զրուցակիցները Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու մարդկանց միջև շփումների ակտիվացման նպատակով կարևորել են երկկողմ ուղիղ ավիաչվերթի գործարկումը:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի համար և հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական: «Մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստակամ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել շվեյցարական ընկերություններին: 2017 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 3,6 անգամ, ուստի պետք է հետևողականորեն շարունակենք մեծացնել ձեռքբերումները երկկողմ տնտեսական կապերում: Վստահ ենք, որ Հայաստանը շվեյցարական կապիտալի համար կարող է հետաքրքիր լինել՝ հաշվի առնելով մեր երկրի առևտրային արտոնյալ ռեժիմները ԵԱՏՄ, ԵՄ -ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
© 2024 Հայկական ժամանակ