ՊՆ-ն 2018 թվականին 109 միլիոն դրամ կծախսի գործուղումների եւ շրջագայությունների համար

Կառավարությունը փետրվարի 8-ի նիստում հավանության կարժանացնի պաշտպանության նախարարության կողմից 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստ օրակարգի նախագծից, որը գործադրին կներկայացնի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ներկայացվող նախագծով առաջարկվող չափաքանակը նպատակ է հետապնդում կարգավորել բյուջեների կատարման գործընթացը և համապատասխանում է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված գնումների պլանի ցուցանիշներին: Տվյալ բնագավառում ներկայումս տարվում է կանխիկի շրջանառության կրճատման կամ միջոցները` բանկային վարկային քարտերով շրջանառելու քաղաքականություն:

Կառավարության որոշման նախագծի հավելվածի համաձայն՝ պաշտպանության նախարարության գործուղումների եւ շրջագայությունների համար նախատեսվել է 2018 թվականին բանկային վարկային քարտերով շրջանառել 109 միլիոն դրամ գումար:

Նշենք, որ 2017 թվականից պետական գերատեսչությունների կողմից ավիատոմսեր գնելու համար նոր համակարգ էր ներդրվել: Պաշտպանության նախարարությունը, այսպիսով՝ ավիատոմսեր ձեռք կբերի անկանխկին եղանակով:

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում: 

Տպել
919 դիտում

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը Սիլ Ինշուրանսի հետ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Արզնիում հայտնաբերել է 63-ամյա տղամարդու դի` որոշ հյուսվածքների բացակայությամբ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Ֆրանսիայի արտգործնախարարի քաղաքական ապտակը՝ Էրդողանին

Երկրապահը կողմնորոշված ասել է իր խոսքը` Արամ Զավենի Սարգսյան. ԵԿՄ փոխնախագահ

Ինչու է Վահե Էնֆիաջյանը առյուծներով փողկապ կրում. պատգամավորի բացատրությունը

Գյումրու թիվ 18 դպրոցում դասադուլ է, դպրոցը չի ջեռուցվում

Ռոնալդուի հարսանցուն հարսանեկան զգեստներ է փորձում. նրանք ամուսնանում են

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Միջազգային կառույցները մտահոգված են Կարեն Ղազարյանի ճակատագրով. ՀՀ ՄԻՊ-ը

«Լույս» հիմնադրամը վստահեցնում է՝ գործելու է ի նպաստ հայրենիքի. արձագանք մեր հրապարակմանը

Ավետ Բարսեղյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում է. ԲԿ-ի տնօրեն

Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել. ամերիկահայ պատմաբան

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը

Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա