Ստամբուլի նահանգապետարանում հայ համայնքի ու Թուրքիայի ՆԳ նախարարի հետ ժողովն այսօր է

07/02/2018 schedule09:33

Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան խորհրդակցական ժողովի: Ժողովը տեղի է ունենալու այսօր՝ փետրվարի 7-ին: Ներկա է լինելու Թուրքիայի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն:

Հրավիրվածների թվում է նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի ատենապետ, փաստաբան Սեբուհ Ասլանգիլը:

Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ նշելով, որ ժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ենթադրվում է, որ ժողովի ժամանակ քննարկվելու է հայոց պատրիարքի ընտրության գործընթացի ներկա փուլը:

Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խումբը դատի է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Այս ժողովը հենց այս համատեքստում է լինելու: Քննարկելու են նոր պատրիարքի ընտրության հարցը, որին Թուրքիան չի ցանկանում ճանաչել: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի հայ համայնքի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով արդեն շուրջ 9 տարի չի կարողանում կատարել պատրիարքի պարտականությունները: Դրանք ժամանակավորապես իրականացնում էր պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

2017թ-ի մարտի 15-ին պատրիարքական տեղապահ ընտրվեց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, իսկ Արամ արքեպիսկոպոսը ստիպված եղավ հրաժարական տալ։ 2017 թվականի օգոստոսից սկսած` Պոլսո պատրիարքարանը պատրիարքի նոր ընտրություններ նշանակելու հարցով պարբերաբար դիմում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, բայց արձագանք չի ստանում։

Տպել
1574 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին