Սահակաշվիլու գիրքը չի արգելվել, պետությանն եք «պադստավկա» անում. «Անտարես»-ի տնօրեն

07/02/2018 schedule12:50

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտնում է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսը չի արգելվել Հայաստանում:

Նրա կարծիքով, գրքի արգելքի տպավորություն ստեղծելու պատմության նպատակը PR-ն է, որն իրականում պետությանը «պադստավկա» անել է նշանակում: Այս մասին Արմեն Մարտիրոսյանը գրել է Facebook-ի իր էջում ու հիշեցրել, որ իրեն դիմել են գրքով զբաղվողները «Անտարես»-ի գրախանութում շնորհանդեսը կազմակերպելու համար եւ մերժում չեն ստացել:

«Ինձ դիմեցին այդ գրքով զբաղվողները մեր գրախանութի ղեկավարի միջոցով, որ այնտեղ շնորհանդես անեն։ Միակ պայմանը, որ հեղինակային իրավունքը պիտի ձեռք բերված լինի։ Հետո գրեցին բաց հայտարարության տեսքով։ Հրապարակային հրավիրեցի մեր գրախանութում անցկացնել: Ոչ մի արձագանք»,- ասված է Մարտիրոսյանի կատարած գրառման մեջ, որտեղ նա գալիս է եզրահանգման, որ իրականում «այդ տղաներին իմ առաջարկը պետք չէր»։

Այնուհետեւ Մարիտրոսյանը հավելում է. «Տղերք, ես ձեզ թույլ չեմ տա իմ պետության վրա ցեխ շպրտել»։ Նա նշում է, որ միշտ պայքարել է, որ գիրքն ազատ լինի Հայաստանում։ «Որպեսզի ոչ մի տիպի ոտնձգություն չլինի որեւէ հրատարակչի կամ անհատի հրատարակության նկատմամբ։ Մյուս կողմից՝ PR-ը շատ լավ գործիք է հանրահռչակելու։ Բայց ոչ սուտը», - ընդգծում է նա ու հավելում, որ թույլ չի տա անգամ «իմ պետության ոչ լեգիտիմ իշխանության վրա անհիմն ցեխ շպրտել»։

«Մեր իշխանության լավ ու վատ իմիջը դառնում է մեր պետության ու նաեւ մեր իմիջը։ Դուք աշխարհի առջեւ անհիմն սեւացնում եք մեր իշխանությանը, որը գործել է բազմաթիվ մեղքեր՝ Մարտի 1-ից սկսած ու գրքի նկատմամբ ակնհայտ վատ վերաբերմունքով ավարտած, բայց ձեր գիրքը չի արգելել։

Դուք այդ գրքով պիտի առավելագույնը 100 000 դրամ շահույթ ապահովեիք։ Դուք 100 000 դրամի դիմաց Սաակաշվիլուն թյուրիմացության մեջ գցեցիք ու նա հարձակվեց մեր իշխանությունների վրա, մեր պետության վրա, մեզ վրա։ Տղերք։ Էդ արդեն PR չի։ Դա պետությանը «պադստավկա» անել է», - ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, ըստ կազմակերպիչների պաշտոնական հայտարարությունների, Երեւանում արդեն երկու անգամ չեղարկվել է: Նախապես ասվել էր, որ միջոցառումը լինելու է Չարենցի տուն-թանգարանում, ապա՝ «Նոյյան Տապան» գրախանութում, բայց վերջին պահին չեղարկվել էր:

Գրքի շնորհանդեսի չեղարկումների պատճառներն արդեն հասցրել են քաղաքական ենթատեքստ ստանալ: Մասնավորապես, վրացական մամուլը գրեց, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանի թեթեւ ձեռքով չեղարկվում է Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը:

Սահակաշվիլին արձագանքել էր Երեւանում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իր գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի արգելքին եւ տեսել այս պատմության մեջ Ռուսաստանի միջամտության հետքը: «Ցավոք, այստեղ եւս Մոսկվայի միջամտությունից խուսափել հնարավոր չի եղել: Պարզապես հետաքրքիր է, որ Վրաստանում Ռուսաստանի գործակալները լուրեր են տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմել են, որ ես «հակահայ» գործիչ եմ»,- գրել էր Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Սահակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդես կունենա այսօր՝ փետրվարի 7-ին՝  ժամը 19:00-ին, Երեւանի «Յանկի» փաբում: Միջոցառման Facebook-յան հայտարարությանն արձագանքել ու պատրաստակամություն են հայտնել մասնակցել շուրջ 184 օգտատեր, ավելի քան 500 օգտատեր հետաքրքրված են այդ շնորհանդեսով:

Տպել
2472 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել