ԱՄՆ-ն կվերանայի Հայաստանի հետ գործող կրկնակի հարկման մասին համաձայնագիրը. կոնգրեսական

07/02/2018 schedule13:18

ԱՄՆ-ը կվերանայի Հայաստանի հետ գործող կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում ՝ պատասխանելով դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին:

Ամերիկայի ձայնի հաղորդմամբ, կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը իրավաբանական հարթակ կստեղծի հայ-ամերիկյան ներդրողների ու անհատ ձեռներեցների համար՝ կվերացնի կրկնակի հարկման հետ կապված բիզնես համագործակցությունների ներկայիս խոչընդոտները՝ ուղղակիորեն նպաստելով ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Նոր համաձայնագիրը կօգնի ամրապնդել նաև հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը, ավելի կմոտեցնի Հայաստանը Արեւմուտքին՝ տրամադրելով Երևանին ռազմավարական ընտրության ավելի մեծ հնարավորություններ և անկախություն:

ԱՄՆ-ը կրկնակի հարկային համաձայնագրեր ունի բազմաթիվ երկրների հետ, այդ թվում՝ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի,Մալթայի և Սլովենիայի:

Նշենք նաև, որ Հայաստանը կրկնակի հարկային համաձայնագրեր ունի բազմաթիվ առաջադեմ երկրների, այդ թվում ` Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի և Միացյալ Թագավորության հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի հարկային քաղաքականության հարցերով ապագա օգնական Դեյվիդ Քոթերը պատրաստակամություն էր հայտնել, որ եթե իր թեկնածությունը հավանության արժանանա, ապա ինքը կզբաղվի ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրով:

Արդեն տեւական ժամանակ է Հայաստանն ու ԱՄՆ-ն այդ հարցի շուրջ բանակցում են, սակայն ամերիկյան կողմը համաձայնագիր կնքելու հարցում էական շահագրգռություն չի ցուցաբերում:

Անցյալ տարի, անդրադառնալով այս հարցին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հոկտեմբերին կրկին այդ հարցը օրակարգ են բերելու: Նա հիշեցրել էր, որ Իսրայելի հետ է Հայաստանը ստորագրել կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր:

Ընդհանուր առմամբ, նախարարի տվյալներով, արդեն 46 երկրի հետ ՀՀ-ն ունի կնքած այդպիսի համաձայնագիր: 

Տպել
3303 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե