Լոռու ՔԿ պետն ազատվել է իր դիմումի համաձայն. Աղվան Հովսեփյանի տեղակալ

Երեկ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզային ՔԿ վարչության պետ Թաթուլ Շուշանյանն Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից։ Քիչ առաջ ԱԺ-ում «ՀԺ»-ն Հովսեփյանի տեղակալ Արթուր Ղամբարյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ են դադարեցվել Շուշանյանի լիազորությունները:

«Նա ազատվել է իր դիմումի համաձայն, պատճառը, հիմքը համարվել է նրա աշխատանքից ազատվելու դիմումը»,- ասաց տեղակալը:

Դիտարկմանը, թե Շուշանյանի կողմից ազատման դիմում ներկայացնելը զուգադիպեց կաշառք ստանալու գործով պաշտոնյային մեղադրանք առաջադրելու հետ, Ղամբարյանն ասաց. 

«Առավոտ մամուլից տեղեկացա, որ ձերբակալվել է արդեն նախկին վարչության պետը: Հատուկ քննչական ծառայությունում կատարվում է քննություն: Այս գործը քննվել է մեր հատկապես կարեւոր գործերով քննվող գլխավոր վարչությունում: Առանձին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ եւ այլ անօրինական գործողություններ կատարելու համար»,- ասաց Ղամբարյանը:

Հարցին, թե՝ Թաթուլ Շուշանյանը լա՞վ ծառայող էր, Ղամբարյանն ասաց.

«Նրա վարչությունը բավականին դրական ցուցանիշներ է ունեցել: Ջանասիրության տեսանկյունից, հանցագործությունների բացահայտման, ապացույցների ճիշտ հավաքագրման առումով ունեցել ենք դրական դեպքեր»:

Տպել
2585 դիտում

Սփյուռքի հետ հարաբերություններում անհարաժեշտ է նոր շունչ, թարմություն, երիտասարդական մոտեցումներ

Մշակույթի նախարարը պարզաբանում է՝ ինչու «Սայաթ-Նովա» անսամբլին գումար չեն հատկացրել

Կոտայքի մարզպետն իր մոտ է կանչել դպրոցի տնօրենին, հորդորել բողոքարկել ընտրության արդյունքները ԿԳՆ-ում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը