Գյումրիում թալանում են կայանված ավտոմեքենաները. ՇՄ դատախազն ամփոփել է 2017թվականը

Սպանություններ, սպանության փորձեր, գողություն, հափշտակություն, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, հյուրանոցային պոռնկություն եւ այլն: 2017 թվականին Շիրակի  մարզում հանցագործությունների թվի աճ է նկատվել: Վիճակագրությունը ներկայացրեց ՇՄ դատախազն ու նշեց, որ 2016 թվականի 1083 դեպքի համեմատ անցած տարում  հանցագործության 1332 դեպք է արձանագրվել, այսինքն՝ թիվն աճել է 245-ով: Սպանության 7, եւ սպանության փորձի 4 դեպք է արձանագրվել 2017-ին: Հարուցված քրեական գործերի ընթացքից դատախազը դժգոհ էր: Հատկապես նշեց, որ դանդաղում է 2017-ի մայիսի 18-ին Գյումրիում դաժանաբար սպանված 23 ամյա Արթուր Աշոտի Հարությունյանի սպանությունն իրականացրած անձի կամ անձանց հայտնաբերումը:   

«Կոնկրետ ես իմ դժգոհությունն եմ հայտնում մինչեւ օրս այս հանցագործությունը չբացահայտելու առումով եւ իմ կողմից ցուցումներ, միջնորդագրեր են ուղարկվել համապատասխան մարմիններին»,- ասաց Կարեն Գաբրիելյանը:

Սպանության փորձի հատկանիշերով հարուցված մեկ քրեական գործի ընթացքից էլ է մարզի դատախազը դժգոհ: Դեպքը տեղի է ունեցել 2017թ հունիսի 26-ին՝ Սայաթ-Նովա փողոցում՝ «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց: Հնչել էին կրակոցներ, կար տուժած: Հարուցված քրեական գործով երկու մեղադրյալ է ներգրավված, երկուսն էլ, ըստ դատախազի, կալանքի տակ են: Դատախազն այս գործի հետ կապված նոր բացահայտում ուներ:

«Այս քրեական գործից մաս ենք անջատել, քանի որ քրեական գործի նյութերով պարզել ենք, որ կոնկրետ անձի վրա կրակոցներ արձակվել է 2 անձի կողմից: Նրանցից մեկը բացահայտված է, իսկ մյուսի անձը դեռ չենք պարզել: Այդ պատճառով քրեական գործից անջատել ենք մաս եւ նախաքննությունը շարունակվում է: Հանրապետության գլխավոր դատախազի կողմից հանձնարարություն է տրվել հանրապետության ոստիկանապետին  նշված անձի ինքնությունը պարզելու եւ նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- նշեց ՇՄ դատախազը:

2017 թվականին Շիրակի մարզում առողջությանը ծանր վնաս հասցնելու 9 դեպքից 7-ը բացահայտվել է: Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներով նախապատրաստվել է 45 նյութ, 30-ով հարուցվել է քրեական գործ: Ի՞նչ եղավ ՇՊՀ-ի շուրջ բարձրացված աղմուկի մասով հարցին դատախազը պատասխանեց, թե ամեն ինչ քննարկման փուլում է, այս պահին ոչինչ ասել չի կարող, երբ փաստեր լինեն եւ վերջնական հստակեցում, կխոսի այդ մասին:

Անցնող տարում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը եւս փոքր չի եղել: Նրանք եւ գողացել են, եւ միմյանց մարմնական վնասվածքներ հասցրել: Բնակարանային գողության 71 դեպք է արձանագրվել 2017-ին: Թիրախը, սակայն մեծահարուստների տները չեն եղել: Սովորական բնակարաններ են հարձակման ենթարկվել, որտեղից տարել են ամեն ինչ՝ առանց երկար-բարակ մտածելու: Նման դեպքերից խուսափելու համար դատախազը խորհուրդ է տալիս շենքերի բակերում տեսանկարահանման սարքեր տեղադրել, մուտքերի դռներին էլ կոդավորել: Իսկ որպեսզի հյուրանոցներում կամ այլ վայրերում կանխվեն պոռնկությամբ զբաղվելու դեպքերը, դատախազն առաջարկում է այդ գործով զբաղվող կանանց ոչ թե վարչական տույժի, այլ քրեական պատասխանատվության ենթարկել:

2017-ին Գյումրիում նոր տենդենց է նկատվել: Քաղաքի ծայրամասային թաղամասերում, հատկապես Անիում եւ Մուշում, մեքենաներից կատարված գողությունների մեծ թիվ է արձանագրվել: Մեքենաների մասերից սկսած մինչեւ սրահի ռադիոձայնագրիչ եւ այլ գույք են տարել:

Տպել
2747 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս