Հունաստանի ընդդիմության հետ քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունները

07/02/2018 schedule18:10

Փետրվարի 7-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում ունեցավ ընդդիմադիր «Նոր Ժողովրդավարություն» կուսակցությունից Հունաստանի խորհրդարանի պատգամավոր եւ ստվերային կառավարության ԱԳ նախարար Յորղոս Կումուցակոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Ողջունելով դեսպան Չարչօղլյանին՝ Յորղոս Կումուցակոսն իր առանձնահատուկ ակնածանքն արտահայտեց հայ ժողովրդի եւ նրա պատմության նկատմամբ: Անդրադառնալով ՀՀ դեսպանի եւ «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Կիրիակոս Միցոտակիսի նախորդ հանդիպմանը՝ պատգամավորը վերահաստատեց, որ իրենց կուսակցությանն անդամակցող եւ դրան հարող որոշ գործարարներ հետաքրքրված են Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելով:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում ինչպես երկու երկրների առջեւ ծառացած, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցերի շուրջ, որի համատեքստում «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորը ներկայացրեց Հունաստանի ներքին եւ արտաքին զարգացումների շուրջ իր կուսակցության մոտեցումները:

Զրուցակիցները երկուստեք կարեւորեցին հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու եղբայրական ժողովուրդների փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա:

Դեսպան Չարչօղլյանն իր հերթին զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ: Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ նաեւ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրին՝ կարեւորելով Հունաստանի խորհրդարանի կողմից դրա շուտափույթ վավերացումը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ երկու երկրների միջեւ խորհրդարանական դիվանագիտության եւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը:

Տպել
524 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ