Սերժ Սարգսյանի կորտեժը փակել է խոշոր հրդեհի վայր մեկնող հրշեջների ճանապարհը (տեսանյութ)

Ֆեյսբուք սոցիալական ցանցում այսօր առավոտյան «Արսեն Թորոսյան» անունով օգտատերը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է ԱԻՆ-ի փրկարարական ծառայության հրշեջ մեքենան կանգնել խցանման մեջ: Խցանումն առաջացել էր նախագահական կորտեժի անցնելու պատճառով: Կորտեժը նախագահական ամառանոցից Դեմիրճյան փողոցով սլանում էր նախագահական նստավայր: ՃՈ-ն դրա համար դադարեցրել էր Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի երթեւեկությունը: Միայն ավտոշարասյան անցնելուց հետո էր սանդուղքով կահավորված մեքենան կարողանում շարունակել ընթացքը եւ ձայնային ազդանշան արձակում:

Նույն ժամին Երեւանի Լենինգրադյան փողոցում խոշոր հրդեհ էր բռնկվել: ԱԻՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ժամը 09:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 50/3 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, երկու մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Ամբողջությամբ այրվել են բնակարանի հյուրասենյակը, ննջասենյակը և խոհանոցը՝ գույքով, նախասրահը՝ մասամբ, և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 30 քմ: Տուժածներ չկան:

Դեպքի վայրից «shamshyan.com»-ի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ ԱԻՆ-ին պատկանող «0084» համարի մեքենան գտնվել է հրդեհի վայրում: Իսկ ԱԻՆ-ի հաղորդագրության համաձայն էլ՝ ընդամենը այդ 1 ավտոսանդուղք է մեկնել հրդեհի վայր:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից փորձեցինք պարզել՝ «0084» համարով ավտոսանդուղքը ի՞նչ երթուղով է մեկնել հրդեհի վայր: ԱԻՆ-ից առաջարկեցին հարցը գրավոր ուղղել, քանի որ այդ տեղեկատվությունը համարվում են օպերատիվ նշանակության ներքին օգտագործման տեղեկատվություն:

Տպել
7755 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի