Ես էլ գեներալիտետին եմ հարգում. Դավիթ Տոնոյանը՝ գեներալների՝ իրեն Պնախարար տեսնելու մասին

ԱԺ-ում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով լրագրողներին հարցին, թե կաշկանդվո՞ւմ է, երբ կառավարության նիստերին լրագրողներ են մասնակցում, ասաց.

«Երբեւիցե չեմ կաշկանդվել, չեմ կոմպլեքսավորվել, բայց գոյություն ունի միջազգային փորձ, երբ կառավարության նիստերը դռնփակ են, եւ կառավարության անդամներն ավելի անկաշկանդ մթնոլորտում քննարկում են տարբեր խնդիրներ»,- նշեց Տոնոյանը:

Տեղեկությունը, թե ինքը գեներալների նախընտրած պաշտպանության նախարարի թեկնածուն է, Տոնոյանը հերքեց:

«Մամուլում է չէ՞ դա գրվել»,- ասաց նա նկատի ունենալով, որ իրականությանը չի համապատասխանում:

«ՀԺ»-ի հարցին, եթե առաջարկվի նախարարի պաշտոնը նա կհամաձայնի՞ պաշտոնավարել, Տոնոյանն ասաց.

«Դա շատ լուրջ քննարկման թեմա է»,- հակիրճ ասաց ԱԻ նախարարը, եւ հրաժարվեց որպես պաշտպանության նախկին փոխնախարար գնահատական տալ Վիգեն Սարգսյանի աշխատաոճին: Մեր դիտարկմանը, թե մտերմիկ հարաբերություննե՞րը թույլ չեն տալիս ազատ կարծիք հայտնել, Պնախարարի աշխատանքի մասին, Տոնոյանը ասաց.

«Ի՞նչ է նշանակում մտերմիկ, մենք կառավարության անդամներ ենք: Ինչու՞ ես պետք է այդպիսի հարցին պատասխանեմ»:

Հարցին էլ, թե՝ ինչու՞ են ազատամարտիկները, զինվորականներն իրեն նախընտրում պաշտպանության նախարարի պաշտոնում, Տոնոյանն ասաց.

«Մեր հարգանքը փոխադարձ է, գեներալիտետն էլ իմ կողմից է հարգված»,- նշեց նա:

Ավելի վաղ «ՀԺ» տեղեկություն էր ստացել, որ գեներալիտետի հավաք է եղել, վերջիններս գնահատել են գործող նախարարի աշխատանքները, եւ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանին ցանկացել են առաջիկայում տեսնել Պնախարար:

Տպել
1355 դիտում

Եթե ԿԳ նախարարը չփոխի դիրքորոշումը, ես ու կինս կվերանայենք մեր կրթական նվիրատվությունները

Վարչապետը ԳՇ պետից սպասում է ներքնաշորի, հիգիենիկ միջոցների մասին զինվորների զանգերի դադար

Խոշոր բիզնեսի հետ հարաբերվելու միջանկյալ լուծումներ. խմբագրական

Մայիսի 31-ի գիշերվանից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի

Սոթքի ոսկու հանքի կասեցված աշխատանքը վերականգնվել է ոստիկանության շնորհիվ. պարզաբանում

Տեղի է ունեցել կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպման երկրորդ փուլը

Եթե մարդիկ գործարար են, չի նշանակում, որ գող են. Բաբլոյանը՝ ՀՀԿ-ի մեծահարուստների մասին

Գերմանիայում Հայաստանի դեսպանի՝ Արցախի մասին խայտառակ դասախոսությունը. բաց նամակ ԱԳՆ-ին

Արա Բաբլոյանը՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին

Իրանն ուլտիմատում է ներկայացրել. ԱՄՆ-ն մեկուսանում է

Տավուշի փոխմարզպետն ու առողջապահության փոխնախարարը պաշտոնանկ են եղել. նոր նշանակումներ

Դատախազությունն ուսումնասիրում է Սոցապ ոլորտը. խախտումներ՝ նպաստների հանձնման գործում

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները աշխատավարձերի խնդրով դիմում են Ն. Փաշինյանին

Չկա սահմանադրական փակուղի. Թովմասյանը՝ ստեղծված ճգնաժամի եւ իր հրաժարականի մասին

Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք. ոստիկանության պետի ուղերձը՝ շրջանավարտներին

Ինքնասպանության փորձ. այս միջոցը սկսում է դառնալ խնդիրների վրա ուշադրություն գրավելու ձեւ

Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Էդուարդ Շարմազանով

Արդվեցիներն ամեն ինչ կանեն, որ հանքը չշահագործվի

Ես գրավոր պատասխանել եմ. որտեղ է հրապարակված նախագահի քաղաքացիությունը վկայող փաստաթուղթը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին