ՊՆ-ն հովանավորո՞ւմ է խմբագրին սպանել սպառնացող սպային

Լուսակարում՝ ծաղրանկարն է, որի համար խմբագիրը մահվան սպառնալիքներ է ստացել

Medialab.am կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին հրապարակայնորեն եւ անձնական նամակագրությամբ մահվան սպառնալիքներ հնչեցրած անձնավորությունը, որ հրապարակայնորեն ներկայանում է որպես ՀՀ ՊՆ սպա, դիպուկահար, երեկ «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցերին ի պատասխան կրկին Գրիգորյանի հասցեին քողարկված սպառնալիքներ հնչեցրեց, ինչպես նաեւ անթաքույց թշնամական վերաբերմունք դրսեւորեց նրա նկատմամբ:

Հիշեցնենք, այդ անձնավորությունը խմբագրին սպառնացել էր ՊՆ-ին ու անձամբ Վիգեն Սարգսյանին վերաբերող ծաղրանկարի կապակցությամբ:

Այս ընթացքում, Պաշտպանության նախարարությունը որեւէ կերպ չի արձագանքել կատարվածին, չի դատապարտել՝ խմբագրին սպանությամբ սպառնալու համար, ոչ էլ անգամ ողջունել է՝ Վիգեն Սարգսյանին այդպես անձնուրացաբար պաշտպանելու համար: Կարծես նման դեպք Հայաստանում չի էլ եղել: 

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից այսօր «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի Վիգեն Սարգսյանը կատարվածի վերաբերյալ, ո՞վ է այդ սպան, արդյո՞ք նա որեւէ կերպ պատժվել է:

Պարզվում է՝ այդ անձնավորությունը վայելում է Պաշտպանության նախարարությանը բարձր հովանավորությունը:

Արծրուն Հովհաննիսյանի հետ հարցուպատասխանը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում:  

Ուշադրություն!  «Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից«Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում:

Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

 

Տպել
1015 դիտում

Հանդիպել են Արցախի ազատագրման մարտերի եւ քառօրյա պատերազմի մասնակիցները (լուսանկարներ)

Վերանորոգվում է Բաղրամյան 26-ը, ախտահանում են տարածքը

Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ)

20-ամյա Միքայելի վրձնած նկարը հայտնվել է ամերիկյան MAN IN THE HAT սիգարների տուփի վրա

ԵԿՄ-ում ի՞նչ կա, որ ուտենք, գրող ուտենք. Սարոյանը՝ Սամվել Ալեքսանյանի փողերն ուտելու մասին

Կայարանամերձ հրապարկի կիսակառույցը կքանդվի. Մհեր Սեդրակյանի բիզնեսը վտանգվա՞ծ է

Ականջացավ. համախմբում չի ստացվում

Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ. միտինգն այլեւս քրեորեն պատժելի է

Ընդհարում. բազեներն ընդդեմ բազեների

Ոստիկանությունը «պասպորտիզացիա» կիրականացնի մարզերում՝ ահաբեկիչների լուրերի հետ կապված

Երկիր Ծիրանիի արածը խուլիգանություն էր. Վարդազարյանը վատացել է ե՛ւ հոտից, ե՛ւ իրավիճակից

Հաց բերողի մահվան մեկ տարին լրանում է, բայց մահվան պատճառները դեռ ստուգում են

Դժվար է ապրել այնպես, որ չփչացնես մահախոսականիդ տեքստը. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Տուժածը ցատկել է Գյումրի բկ-ի պատուհանից

Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական պատերազմը մնում է ամենաշահավետ բիզնեսը, երբ փող է պետք

Ալիեւը չի հայտարարել Երեւանը վերադարձնելու մասին. Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը Զախարովային

Իսրայելում պահանջում են նախագահ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը

Կարատեի գներին չե՞ք ծանոթացնի. FB-ում ծաղրում են եւ գցում քաղաքապետարանի էջի վարկանիշը

Դարձյալ կրակոցներ ԱՄՆ-ի դպրոցներում, այս անգամ Սիեթլում. տուժածների մասին տեղեկություն չկա

Ծառուկյանն ու փեսան բացակայում էին գնաճը զսպող ԵԼՔ-ի օրենքի քվեարկությունից. պետքները չէ՞ր