Կոլեկտիվ պատիժ՝ Մասիսի բ/կ-ում. թեյի գույնով անալիզից հետո այստեղ թացը չորին է խառնվել

Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնում թեյով պատրաստված հեղուկը մեզի փոխարեն լաբորատոր փորձաքննության հանձնելու եւ մեզի անալիզի պատասխան ստանալու պատմությունը մեծ աղմուկ առաջացրեց: Եվ այժմ անմեղներն ու մեղավորները, եթե իսկապես այդպիսիք կան, խառնվել են իրար:

Դամոկլեսյան սուրը կախվել է բժշկական կենտրոնի լաբորատորիայի բոլոր 15 աշխատակիցների  գլխին: Նրանց մի մասն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել տնօրենին, մյուս մասին էլ ղեկավարությունն է ծանուցել առաջիկայում աշխատանքից ազատվելու հնարավորության մասին:

Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ, ինչպես հայտարարվում է,  բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանն իր արյունը լաբորատորիա է հանձնել երեք տարբեր անուններով եւ ստացել իրարից տարբերվող երեք պատասխան: Լաբորատորիա է ուղարկել նաեւ թեյից, շաքարավազից ու պանրից պատրաստված մի խառնուրդ՝ «մեզի» անալիզի համար: Ստացվել է մեզի անալիզին համապատասխանող պատասխան՝ անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով` լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, էպիթելեր: Այդ քայլին դիմելու որոշումը տնօրենը բացատրել էր բնակիչներից ստացված բազմաթիվ բողոքներով:

Մասիսի բնակիչների շրջանում մեր հարցումները երեկ ցույց տվեցին, որ բժշկական կենտրոնի լաբորատորիայի նկատմամբ միանշանակ վստահություն կամ անվստահություն չկա: Ոմանք ասում էին, որ այդտեղ հանձնած անալիզների պատասխանը հետո համեմատել են երեւանյան բուժկենտրոններում հանձնած անալիզի պատասխանների հետ, եւ էական տարբերություն է եղել, ոմանք նշում էին, թե հակասություն չի հայտնաբերվել, մյուսներն ասում էին՝ չեն համեմատել, բայց ըստ այդ անալիզների նշանակված բուժումը ստացել են եւ առողջացել: Նկատում էին նաեւ, որ մայրաքաղաքում գործող հաստատությունների դեպքում նույնպես անալիզների անհամապատասխանության օրինակները եզակի չեն: Բնակիչների շրջանում նաեւ կարծիք էր հնչում, թե անթույլատրելի է, որ մեկի թույլ տված սխալի պատճառով պատժվեն նաեւ մյուսները:

Բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը մեր այցելության ժամանակ տեղում չէր: Փոխտնօրեն Արմեն Սահակյանը, անդրադառնալով բնակիչներից ստացված բողոքներին, որոնց մասին նշել էր տնօրենը, ասաց. «Մենք ֆեյսբուքյան էջ ենք բացել, ու այդ ֆեյսբուքյան էջում՝ մեկնաբանություններում, շատ անդրադարձներ կային մեր լաբորատորիային, որակին: Բնակչության կողմից անվստահություն կար: Բայց մինչեւ փաստ չլինի, մարդկանց, բնական է, չես կարող մեղադրել կամ պատժել միայն այդ մեկնաբանությունների կամ ասեկոսեների հիման վրա: Վերջերս վիրաբուժական բաժանմունքում ունեցանք խոցային արյունահոսությամբ անեմիկ (սակավարյունությամբ) հիվանդ, որի հետազոտման արդյունքում հեմոգլոբինը 100 գրամ/լիտր էր ցույց տալիս: Մի քանի անգամ կրկնելուց հետո` 100 գրամ/լիտր: Հիվանդի տեսքից ոչ մի կլինիցիստ չէր ասի, որ դա այդպես է, լավ սակավարյունության պատկեր էր»,- ասաց փոխտնօրենը: Հիվանդը տեղափոխվել է Երեւան, պարզվել է՝ հեմոգլոբինը 65 գրամ/լիտր է:

Հետո տնօրենն է արյուն հանձնել երեք տարբեր մարդկանց անուններով՝ իր, այդ հիվանդի եւ մեկ ուրիշի ու ստացել հեմոգլոբինի երեք տարբեր ցուցանիշներ: Պատասխանելով մեր հարցին՝ Արմեն Սահակյանն ասաց, որ սարքի ոչ ճիշտ աշխատանքի խնդիր չկա. «Դա աչքով են նայում՝ խոշորացույցի միջոցով: Ռեագենտներով սարքում են, պատրաստում: Այդտեղ մասնագետի խնդիր է»: Տնօրենը լաբորատորիայի աշխատակիցներին, ըստ Արմեն Սահակյանի, հրավիրել է, ժողով արել, նախազգուշացրել, որ ուշադիր լինեն իրենց գործի նկատմամբ: Հետո արդեն փորձաքննության է ուղարկվել «մեզը» եւ ստացվել միզասեռական համակարգի հիվանդություններով մարդու անալիզի պատասխան:

Մեր զրուցակիցն ասաց, որ այս ամենից հետո կլինիկական լաբորատորիայի 15 աշխատակիցներից 9-ը աշխատանքից ազատման դիմում են գրել, 6-ի համար կազմվել են աշխատանքից ազատման մասին ծանուցումներ: Դիմումները դեռ մակագրված չեն, ծանուցումները կյանքի կոչելու համար նույնպես օրենքով սահմանված կարգով որոշակի ժամկետ է նախատեսված:

Փոխտնօրենը վստահեցնում է, որ խնդրին առնչվել են բոլորը: «Դա ամբողջ լաբորատորիայի աշխատանքն է, շղթայական մեկը մի բանի պատասխանատուն է, մեկը՝ մյուս: Ընդհանուր լաբորատորիայի կապն է դա»,- ասաց նա: Արմեն Սահակյանը միեւնույն ժամանակ ընդունեց, որ կան լաբորատորիայի աշխատակիցներ, որոնք մեղք չունեն անալիզների պատասխանի անճշտության հետ, եւ դրանք թե դիմում գրած մարդկանց շարքում են, եւ թե ծանուցում ստացածների: Այդ դեպքում՝ ինչու են նրանք էլ ծանուցվել աշխատանքից ազատվելու մասին:    

«Ստացել են ընդհանուր աշխատանքի համար՝ կոլեկտիվ: Դա կոլեկտիվ աշխատանք է, ու շատերը թերացել են ...պատժվելու են մեղավորները, կոմպետենտ մարդիկ կան այնտեղ, որոնք բնականաբար ինչ գործ ունեն այդ ամեն ինչի հետ, որ պատժվեն»,- ասաց փոխտնօրենը: Ուրեմն ինչու են աշխատանքից ազատվելու ծանուցում ստացել նաեւ լավ աշխատողները. նորից հարցրինք:

«Բոլորին է ասված՝ ծանուցումը դեռ ազատում չէ: Ընթացքը ցույց կտա՝ կոնկրետ ով կպատժվի ու ինչ ձեւով: Կա, որ կարող է նկատողությունով պատժվել, առանց հեռացվելու, կա, որ կարգապահական ինչ-որ բան կլինի, իսկ մարդիկ կան, որ կհեռացվեն: Արդեն տնօրենը կորոշի»,- պատասխանեց Արմեն Սահակյանը:  

Մասիսի բժշկական կենտրոնի կլինիկական լաբորատորիայի աշխատակիցներն ասացին, որ այն մասնագետները, որոնք ամենաուղղակի կապն են ունեցել արյան ու «մեզի» անալիզների հետ, եւ տվել խնդրահարույց պատասխանները, արդեն քանի օր է աշխատանքի չեն գալիս, նրանց հետ կապ հաստատել հնարավոր չէ ու նույնիսկ դա անհանգստացնում է իրենց: Այստեղ կարծիք կար, որ կատարվածը թյուրիմացություն է, ոչ թե սխալ: Կոլեկտիվ պատասխանատվությունը նույնպես նրանց տարակուսանքն էր առաջացրել: Լաբորատորիայի աշխատակիցները պատմեցին, որ իրենց ղեկավարությունը՝ մասնավորապես իրավաբանը, բացատրել է, որ երեք տարբերակ ունեն՝ աշխատանքից ազատման դիմում գրել, ստանալ ծանուցագիր, իսկ երրորդ տարբերակը հասկանալի չդարձավ, որովհետեւ աշխատակիցներն իրենք դրա շուրջ վիճում էին ու հակասական կարծիքներ հայտնում:

Նրանք նաեւ նկատում էին, որ եթե Երեւանում գործող բժշկական կենտրոններում հանձնած անալիզների պատասխանը ճշգրիտ են, դա մեծապես պայմանավորված է համապատասխան սարքավորումների ու գործիքների առկայությամբ, ինչի հնարավորությունը իրենք չունեն ու աշխատելիս մեծ մասամբ գործի են դնում աչքերը, միտքը եւ այլն:

Հ.Գ. Մասիսի բժշկական կենտրոնի փոխտնօրենն ասաց, որ հաստատության այլ բուժաշխատողների հետ կապված դժգոհություններ չունեն: Չբացառեց, սակայն, որ խնդիրներ առաջանալու եւ բողոք լինելու դեպքում այստեղ էլ պատժվողներ կլինեն: «Անվերջ է հսկողությունը ամեն օղակում: Չպիտի լինեն պրոֆեսիոնալիզմին հակասող խնդիրներ»,- ասաց նա: Նշված բուժհաստատության ղեկավարությունը նորանշանակ է: Աշխատում է գրեթե մեկ տարի:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում:

Տպել
6612 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը